«Սպասենք, տեսնենք»․ Պեսկովը՝ գերիների և զոհվածների մարմինների փոխանակման մասին

Լուրեր

04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
04.04.2026 | 19:39
Թրամփը խոստացել է, որ Իրանի վրա «48 ժամից դժոխք կիջնի»
04.04.2026 | 19:00
Ինձ ասում են՝ Աննա Հակոբյանին նկարել եք, իսկ տիկին Բելլայի՞ն, դա ի՞նչ հարց է, շոու մի՛ փնտրեք. Թոքմաջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 18:23
Իրանը թույլատրել է հումանիտար օգնությամբ բեռնված նավերի անցումը Հորմուզի նեղուցով
04.04.2026 | 17:58
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտների համար նոր հնարավորություն․ մեկնարկել է 2026-ի դրամաշնորհային ծրագիրը
04.04.2026 | 17:42
Ապրիլի եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
04.04.2026 | 17:21
Հրդեհ է բռնկվել Երևանի սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում
04.04.2026 | 17:00
Անհապաղ վերացնել Դավիթ Մինասյանի կալանքը և իրականացնել բազմակողմանի քննություն. ՀԿ-ների պահանջը
04.04.2026 | 16:55
Սերժ Սարգսյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 16:54
438 «կողմ», 3 «դեմ». Սերժ Սարգսյանը կրկին վերընտրվեց ՀՀԿ նախագահ
04.04.2026 | 16:35
«Օրիոն»-ն անցել է դեպի Լուսին ճանապարհի կեսից ավելին
04.04.2026 | 16:14
Transfermarkt-ը ներկայացրել է ամենաթանկ դարպասապահների տասնյակը
04.04.2026 | 16:11
Հայաստանը մերը չէր, այլևս մերն է. երկիրը դուրս ենք բերել թակարդից. Նիկոլ Փաշինյան
04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է ենթադրություններ անել՝ արդյո՞ք այսօր՝ հունիսի 9-ին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի կունենա ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եկեք սպասենք և կտեսնենք»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Կրեմլի ներկայացուցիչը նաև մեկնաբանել է փոխանակման վերաբերյալ ուկրաինական հայտարարությունները։

«Մենք տեսել և լսել ենք 100 տարբեր արդարացումներ։ Բայց քիչ հավանական է, որ դրանք կարելի է համարել իրականությանը մոտ»,- ասել է նա։

Փոխանակումը, որի շուրջ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության էին եկել Ստամբուլում հունիսի 2-ին, սպասվում էր շաբաթավերջին։

«Ցավոք, դեռևս չկան Ռուսաստանից 1000+ մարդկանց համար ամբողջական ցուցակներ, որոնց շուրջ մենք համաձայնության էինք եկել Ստամբուլում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նաև ասել է, թե Ռուսաստանը կրկին դիմում է «մանիպուլյացիաների և կեղտոտ խաղերի» Ուկրաինայի հետ գերիների փոխանակման հարցում։

«Ռուսական կողմը, ինչպես միշտ, իր ոգուն համահունչ, փորձում է այս հարցերում խաղալ ինչ-որ կեղտոտ քաղաքական և տեղեկատվական խաղ։ Կարևոր է, որ արդյունք լինի։ Կարևոր է, որ մարդիկ վերադառնան տուն։ Մենք հավատում ենք, որ կկարողանանք շարունակել փոխանակման ուղին»,- նշել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան, իր հերթին, ամեն ինչ անում է դրա համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի