Զելենսկին հայտնել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վրա հարձակման համար կիրառել է ավելի քան 400 ԱԹՍ և 40 հրթիռ

Լուրեր

08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է ռուսական ուժերի կողմից գիշերային հարձակմանը։

«Ռուսաստանը չի փոխում իր ոճը։ Եվս մեկ լայնածավալ հարված քաղաքներին և առօրյա կյանքին։ Նրանք հարվածել են գրեթե ամբողջ Ուկրաինային՝ Վոլինի, Լվովի, Տերնոպոլի, Կիևի, Սումիի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Չերկասի և Չեռնիգովի մարզերին։ Հրթիռներից և անօդաչու սարքերից մի քանիսը խփվել են»,- գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում։

Նա հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, հարվածի ժամանակ օգտագործվել է ավելի քան 400 անօդաչու թռչող սարք և ավելի քան 40 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ։

«Վիրավորվել է 49 մարդ։ Ցավոք, թիվը կարող է աճել. մարդիկ օգնություն են խնդրում։ Մահացել է երեք մարդ։ Նրանք Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են։ Բոլոր անհրաժեշտ ծառայությունները ներկայում աշխատում են տեղում, մաքրում են փլատակները, փրկարարական գործողություններ են ընթանում։ Մենք անպայման կվերականգնենք բոլոր վնասները»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի հարվածների համար։

«Մենք աշխարհի հետ միասին շատ բան ենք արել՝ մեզ պաշտպանելու հնարավորություն ունենալու համար։ Բայց հիմա այն պահն է, երբ Ամերիկան, Եվրոպան և աշխարհում բոլորը միասին կարող են դադարեցնել այս պատերազմը՝ ճնշում գործադրելով Ռուսաստանի վրա։ Եթե ինչ-որ մեկը ճնշում չի գործադրում և պատերազմին ավելի շատ ժամանակ է տալիս՝ կյանքեր խլելու համար, դա հանցակցություն և պատասխանատվություն է»,- գրել է Զելենսկին և վճռականորեն գործելու կոչ արել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել էր Ուկրաինայի  մայրաքաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարվածի հետևանքով չորս մարդու մահվան մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի