Ուրախ լուր հայտնելու տեղ չունենք. Միրզոյանը` գերիների վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.10.2026 | 17:08
Զանգվածային թունավորում Ադրբեջանում հարսանիքի ժամանակ․ տուժածների թիվը գերազանցում է 90-ը
01.10.2026 | 16:57
Սահմանը հատած ադրբեջանցին կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին․ ԱԱԾ
01.10.2026 | 16:54
Երկու կոմիտե կվերանվանվեն և կանցնեն Կառավարության ենթակայությանը
01.10.2026 | 16:50
Ծանրորդ Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
01.10.2026 | 16:45
ՌԴ-ն հայտարարել է Մոսկվայից, Կազանից և Սանկտ Պետերբուրգից հունգարացի դիվանագետների պատասխան արտաքսման մասին
01.10.2026 | 16:37
Ֆուտբոլը Հայաստանում դառնում է տնտեսության ճյուղ․ ՀՀ վարչապետ
01.10.2026 | 16:30
«Ռոլլս-Ռոյս», «Բենթլի», 1,8 մլն դոլար կանխիկ, բնակարաններ ԱՄԷ-ում ու Եվրոպայում․ ինչ է հայտարարագրել Վահագն Արսենյանը 
01.10.2026 | 16:17
Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ն 20 տոկոսով կրճատել է իր գեներալների և ծովակալների թիվը
01.10.2026 | 16:06
Էստոնիան արգելել է ռուսական և բելառուսական հացահատիկի տարանցումն իր տարածքով
01.10.2026 | 15:56
Գարի Կասպարովը հայտարարել է, որ Լիտվայի և ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները նախազգուշացրել էին վտանգի մասին
01.10.2026 | 15:47
Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
01.10.2026 | 15:36
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթում
01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
Բոլորը

Գերիների և ապօրինի պահվող անձանց հարցը և ընդհանրապես՝ հումանիտար հարցերը մեծ օրակարգի կարևոր, ցավոտ մասն են, և երևի եզակի հարցերից են, որ ընդհանրապես կառուցողական խոսակցություն չի ստացվում ունենալ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Վերջին բանը, որ շոշափելի է եղել, գերիների մեծ փոխանակությունն էր, դրանից հետո չի ստացվել, և այստեղ ուրախ լուրեր հայտնելու տեղ չունենք»,-ասաց նա։

Ըստ Միրզոյանի, եթե հաջողվի վերջանական ստորագրված խաղաղության փաստաթուղթ ունենալ, այդ հարցի լուծման համար բարենպաստ միջավայր կլինի։

Անդրադառնալով սահմանային կրակոցներին, Միրզոյանը նշեց, որ անշուշտ, մտահոգիչ են։

«Այդ կրակոցները քննելու պատրաստակամություն կա մեր կողմից, ինչ-որ դրվագով կարող ենք ասել՝ նաև ադրբեջանական կողմից։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Բայց որպեսզի բավարար չափով ամեն ինչ պարզվի և բավարար չափով ասենք, որ վաղն էլ չի լինի, ցավոք սրտի, չենք կարող»,-ասաց նա։

Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմին տեղեկացնում են կրակոցների մասին նաև փաստական տվյալներով, որ այդ կրակոցներն Ադրբեջանից են։ Բայց Ադրբեջանն էլ հակառակն է պնդում։

«Հրապարակային անդրադարձներով և հանդիպումներին ասում են՝ չէ, մենք չենք կրակում, դուք եք կրակում։ Մենք էլ ասում ենք՝ դե դուք տվեք փաստական ապացույցներ, և առաջարկում ենք ձևավորել համատեղ հետաքննող մեխանիզմ՝ մասնագետների կողմից, որոնք կկարողանան մոտենալ կոնկրետ վայր ու փորձել հանգամանքներն ուսումնասիրել։ Հիմա խոսակցություն ադրեբաջնական կողմից ունենք, որոշակի ըմբռնում էլ կա, բայց վերջնական ձևավորված մեխանիզմը չկա»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ ԵՄ դիտորդները մի քանի առիթներով հանդես եկել են հայտարությամբ, մի քանի առիթով արձանագրել են միջադեպ, բայց ասել են, որ տեղում չենք եղել, ըստ այդմ էլ, եզրակացություն չեն կարող անել։

Մանրամասները` տեսանյութում։