Դատավոր Ս. Բաղդասարյանը ամբաստանյալի մասնակցությունը դատական նիստին չապահովելը վերագրում է դատարանի ծանրաբեռնվածությանը. ՀՔԱՎ
Հասարակություն
11.10.2018 | 12:492018 թ. հոկտեմբերի 9-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակեց քննել մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործը:
Այս անգամ, ի տարբերություն նախորդ դատական նիստի, դատարանը կարողացել էր ապահովել Հովիկ Մատինյանի մասնակցությունը դատական նիստին, սակայն նիստը կրկին ուշացումով սկսվեց, այս անգամ՝ 20 րոպե:
2018 թ. հոկտեմբերի 9-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը հետազոտեց գրավոր և իրեղեն ապացույցները, ապա լսեց ամբաստանյալի ցուցմունքը:
Գրավոր ապացույցներն ուսումնասիրելու ընթացքում ապացույցների վերաբերելիության առնչությամբ դիտարկումներ արեց պաշտպան Ա. Մկոյանը:
Ապացույցների հետազոտումից հետո դատարանը անցավ ամբաստանյալի հարցաքննությանը:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ