Սամվել Մայրապետյանից հողատարածք բռնագանձվեց. Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ մի հրապարակման ըստ որի՝ հենակետային քոլեջի շենքը, իբր, նվիրել է իր դստերը։

«Այս մարդիկ մեկ խնդիր ունեն՝ ցույց տալու, որ մենք իրենց նման ենք, արդեն չեն էլ փորձում ապացուցել, որ իրենք թալանչի, սրիկա, ստահակ են»,- հունից դուրս եկավ վարչապետը։

Նա անդրադարձավ նաև այն հրապարակման, ըստ որի՝ Ֆրանսիայում , իբր, 3 միլիոն եվրոյով տուն է գնել։ «Ֆրանսիայում մի երկու դաշնակ-մաշնակ կա, տանում, 3 եվրոյով կայք են բացում, մեջը ինչ զառանցանք ասես՝ դնում են, դե արի ապացուցի… ասում եմ՝ քոչարյանասերժական ստահակ զանգվածն էլ չի փորձում ապացուցի, որ իրենք բան են…»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ իրենք կոռեկտություն պահելով սխալվել են։

«Մե՛նք չենք արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, դա արձանագրված է դատարանի որոշմամբ։ Սրանից հետո, երբ ելույթ ունենամ ու հնչի Ռոբերտ Քոչարյան անունը, ասելու եմ՝ կաշառակեր։ Լավ, ամեն ինչին չափ ու սահման կա»,- հայտարարեց նա։

Փաշինյանն ընդգծեց՝ շարունակելու են թալանը հատիկ-հատիկ վերադարձնել, ուրիշ տարբերակ չկա։
«Չե՛ն փախնի, ոնց ասել եմ, որ ոչ մի ձուկ ու ոչ մի մուկ չի պլստալու, արդեն չեն պլստում ու դրանից անկանոն շարժումներով ու անկանոն գոռգոռոցներով են լցրել Հայաստանը»,- հավելեց նա։

Նիստի ընթացքում գլխավո դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկացրեց, որ Քոչարյանի մերձավոր գործարարներից Սամվել Մայրապետյանն էլ պետությանը հողատարածք է վերադարձնում։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան