ՌԴ-ն ԱԹՍ-ներով գրոհել է Ուկրաինայի շրջանները․ զոհեր ու վիրավորներ կան

Լուրեր

07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ռուսական բանակը հունիսի լույս 5-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինային։ Չեռնիգովի մարզում զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

Խարկովի ուղղությամբ ռուսական ԱԹՍ-ների հարձակման ժամանակ անօդաչու սարքերը բախվել են երկու բնակելի շենքի, վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, Տելեգրամում գրել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։

«Դրանք ռազմական օբյեկտներին հարվածներ չեն, սա բնակելի թաղամասերի, Խարկովի սովորական բնակիչների դեմ ուղղված նպատակային ահաբեկչություն է»,- գրել է պաշտոնյան՝ նշելով, որ քաղաքում անօդաչու թռչող սարքերի վեց հարված է եղել, որից երկուսը ուղիղ հարվածներ են եղել բնակելի շենքերին։

Անօդաչու թռչող սարքերից մեկը բախվել է բնակելի շենքի 17-րդ հարկին, մյուսը՝ մեկ այլ բազմաբնակարան շենքի երկրորդ հարկին։ Շենքերի մոտակայքում այրվում են բնակարաններ և մեքենաներ։

Ուկրաինայի Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Խարկովում, նախնական տվյալներով, վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 4 երեխա։

Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա։ Այս մասին հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։ Նրա խոսքով՝ Պրիլուկին հարձակման է ենթարկվել առնվազն վեց անօդաչու թռչող սարքով։

«Նախնական տեղեկություններ կան հինգ զոհի մասին, այդ թվում՝ երկու կնոջ և մեկ տարեկան երեխայի, նրանք գտնվել են փլատակների տակ»,- նշել է պաշտոնյան՝ հավելելով, որ վեց մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։

Ռուսական կողմը հարվածները դեռևս չի մեկնաբանել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի