ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է, ՌԴ-ից ավելի քիչ են սկսել գալ․ Ֆինանսների նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
Բոլորը

2024 թվականին համաշխարհային տնտեսությունում և ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճը շարունակել է մնալ դրական տիրույթում: Այս մասին նշեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հունիսի 4-ի համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, բյուջետային եկամուտների ձևավորումը, հարկային և մաքսային քաղաքականությունը, ծախսերն ու պակասուրդը:

Նախարարի տեղեկացմամբ՝ անցած տարի Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը ցածր է գտնվել 50 տոկոս շեմից: 2024 թ. հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23,6 տոկոս՝ որոշակի նվազում ունենալով նախորդ տարվա նկատմամբ:

Ըստ Հովհաննիսյանի՝ 2024 թվականին գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ:
«Հաշվետու տարում ապրանքների արտահանումը ՀՀ-ում աճել է 53,1 տոկոսով, իսկ հայկական ծագման ապրանքների արտահանումը՝ 18,6 տոկոսով: Հայաստան է այցելել 2 մլն 208 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա համեմատ՝ այս թիվը նվազել է շուրջ 4,7 տոկոսով կամ 108 հազար մարդով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ այցելած ՌԴ զբոսաշրջիկների թվի նվազմամբ: 2024թ. գործազրկության մակարդակը նախորդ տարվա նկատմամբ աճել է 1,5 տոկոսային կետով՝ կազմելով 13,9 տոկոս: Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նկատմամբ աճել է 6,4 տոկոսով` կազմելով 287 հազար 172 դրամ»,- ներկայացրեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան