Մայր Աթոռը համառորեն չի պատասխանում. Խուդաթյանը` Փաշինյանի գրառումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
Բոլորը

«Վարչապետն արդեն մեկնաբանել է, ավելացնելու բան չունեմ»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանն՝ արձագանքելով Փաշինյանի և եկեղեցու միջև սրված հարաբերությունների վերաբերյալ հարցին։

«Կուսակրոնության հարցը հոգևոր է, դա անձնականի հետ մի՛ կապեք»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե չի տիրապետում եկեղեցականների անձնական կյանքին վերաբերող տեղեկություններին, որոնց տիրապետում է իշխանությունը։

«Հրապարակային հարց է հնչել եկեղեցական գլխավոր կարգերից և պայմաններից մեկի մասով, կարծում եմ հրապարակային պետք է պատասխան հնչի»,-ասաց Խուդաթյանը՝ նշելով, թե եթե ինքը լիներ եկեղեցու ներկայացուցիչների փոխարեն, կտար հրապարակային պատասխան։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի, արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի»։

Հարցին, թե կաթողիկոսի՝ հնարավոր զավակ ունենալու հանգամա՞նքն է ավելի շատ վնաս հասցրել հայոց պետականությանը, թե՞ ՔՊ-ն՝ իր իշխանությամբ, Խուդաթյանը պատասխանեց.

«Մենք ամեն ինչ անում ենք հայոց պետականությունն ամրացնելու համար։ Վարչապետը մեկնաբանել է այդ մասին, ոչ թե պատերազմ է եղել մեր ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն»։

Խուդաթյանն ասաց, թե իշխանությունը եկեղեցուն չի թիրախավորում.

«Հայ առաքելական եկեղեցում կան բազմաթիվ կուսակրոն, պարկեշտ սրբազաններ, մենք հարգում ենք այդ մարդկանց»։

 

Մանրամասները` տեսանյութում։

 

Նարեկ Կիրակոսյան