Թրամփը ԱՄՆ ներմուծվող պողպատի և ալյումինի մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 50%-ի

Լուրեր

24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
24.05.2026 | 10:04
Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար․ Փաշինյան
24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին հրամանագիր է ստորագրել պողպատի և ալյումինի համար մաքսատուրքը մինչև 50%-ի բարձրացնելու մասին, հայտնում է Սպիտակ տունը։

Նշվում է, որ այդպիսով նախագահ Թրամփը միջոցներ է ձեռնարկում՝ Ամերիկայի կարևորագույն պողպատի և ալյումինի արդյունաբերությունները պաշտպանելու համար, որոնք «վնաս են կրել անարդար առևտրային պրակտիկայի և համաշխարհային գերարտադրողականության պատճառով»։ Սպիտակ տունը հայտնում է, որ Թրամփը պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքը 25%-ից բարձրացնում է մինչև 50%, որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 4-ից։

Մեծ Բրիտանիայից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսատուրքերը կմնան նույնը՝ 25%, հնարավոր փոփոխություններով կամ քվոտաներով՝ սկսած 2025 թվականի հուլիսի 9-ից, կախված ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տնտեսական բարգավաճման համաձայնագրի կարգավիճակից։

Սպիտակ տունը նշում է նաև, որ նախագահ Թրամփը միջոցներ է ձեռնարկում պողպատի և ալյումինի անարդար առևտրային պրակտիկան և գլոբալ դեմփինգը դադարեցնելու համար։

Ըստ The New York Times-ի՝ պողպատի և ալյումինի մաքսատուրքերի բարձրացումը վրդովեցրել է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցներին, այդ թվում՝ Կանադային ու եվրոպական երկրներին: Այն նաև անհանգստացնում է ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրողներին, շինարարական ընկերություններին և նավթ արտադրողներին։

Միացյալ Նահանգներ ներմուծվող պողպատի և ալյումինի 25% մաքսատուրքերը գործում էին մարտից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի