«Կարմիր գծեր»․ դատարանը որոշում է, քաղաքապետարանը՝ բողոքարկում, վարորդները բարձր գին են վճարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
25.08.2026 | 15:53
Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
25.08.2026 | 15:45
Զելենսկիի գրասենյակի ղեկավարի նախկին տեղակալը կալանավորվել է
25.08.2026 | 15:34
Կրիչներ են առգրավել, էական բան չկա. Էրիկ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:23
Ալեն Սիմոնյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստան–Ռուսաստան երկկողմ օրակարգը
25.08.2026 | 15:19
ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռ է ժամանել Մոսկվա
25.08.2026 | 15:18
Հայ և ադրբեջանցի պաշտոնյաները հանդիպել են․ քննարկվել է էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը․ (թարմացված)
25.08.2026 | 15:15
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը 99 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Տոտենհեմ»
25.08.2026 | 15:10
Քոչարյանի գործում Սերժ Սարգսյանի անունը կա // Սիրուշոյի ընկերության գրասենյակը կապարակնքել են․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 15:05
Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդյոք «կարմիր գծերում» կայանման վճարի թանկացումից հետո Երևանի կենտրոնը բեռնաթափվել է, ի՞նչ փաստական տվյալներ կան, որոնք կարող են վկայել այդ մասին՝ այսօր հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանից։

«Թվային պատկերով դժվար է Կենտրոնի բեռնաթափումը ներկայացնել, որովհետև որպես այդպիսին շատ բարդ է այդ մեխանիզմը կիրառել»,- ասաց Կոստանյանը։

«Կարմիր գծերում» կայանման վճարները շեշտակի թանկացան 2024 թվականի հունվարի 1-ից։ Ա գոտում կայանելը տարեկան 12,000 դրամից դարձավ 160,000 դրամ, իսկ Բ գոտում՝ 12,000 դրամից՝ 24,000։ Դեռ շուրջ 2 տարի առաջ, երբ քննարկվում էր նախագիծը, քաղաքապետարանը տարեկան վճարը շեշտակի թանկացնելը փորձում էր հիմնավորել հենց կենտրոնը բեռնաթափելու անհրաժեշտությամբ։ Այսօր Կոստանյանը պնդեց՝ ժամանակին տարեկան վճարն ընտրողների թիվը տասնյակ անգամներով ավելի մեծ էր, քան հիմա:   

Մայիսի 23-ին Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարներին վերաբերող որոշ դրույթներ։ Առաջին անգամ նման վճիռ եղել էր 2024 թվականի դեկտեմբերի 19-ին։ Դատարանն արձանագրել էր՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանությունն իրավաչափ չէ։ Երևանի քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի կայացրած երկու որոշումները։ 

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կարծիքով՝ դատարանի որոշումները բողոքարկելով՝ քաղաքային իշխանությունը փորձում է ժամանակ շահել։ 

Մինչ դատարանն անվավեր է ճանաչում «կարմիր գծերի» համար սահմանված դրույքաչափերը, իսկ քաղաքապետարանը շարունակում է բողոքարկել դատարանի որոշումը, վարորդները շարունակում են վճարել բարձր սակագներով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան