Քաղաքական հարց է, մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը սահմանը փակելու է․ ծաղիկ արտադրող

Լուրեր

25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:06
Հարսանիքի հուշամեդալներ են առգրավել. խուզարկության որոշումը երեկ է տրվել. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:05
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:00
ԵՄ-ից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը մտադիր է ԵՄ անդամության հայտ ներկայացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 15:57
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 15:55
Շոգը «սպանում է» կենդանիներին․ Կենտրոնական Եվրոպայում անասնակերի լուրջ պակաս է կանխատեսվում
Բոլորը

Հունիսի 16-ից Հայաստանից Ռուսաստան ծաղկի ժամանակավոր արգելքի մասին ռուսական կողմի զգուշացումներն անհանգստացրել են հայ ծաղիկ արտադրողներին։

Արարատի մարզի Մխչյան համայնքից Անդրանիկ Բարսեղյանն իր ջերմատանն աճեցրած վարդերի մոտ 70 տոկոսը Ռուսաստանում է սպառում։ Նա Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ այսօր էլ գյուղից մեկ բեռնատար ծաղիկ է արտահանվել Ռուսաստան, դեռ չգիտի՝ խնդիրներ կծագեն ճանապարհին, ծաղիկը հետ կուղարկեն, թե՝ ոչ։

Ծաղկի արտադրությամբ զբաղվող ֆերմերը նշում է՝ առաջին անգամ չէ, որ Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծում հայկական ապրանքների համար։ Ջերմոցատիրոջ կարծիքով՝ խնդիրն ավելի շատ քաղաքական է։

«Մտածում եմ՝ սաղ քաղաքական հարց է։ Շուտով ոչ միայն ծաղիկի մուտքն է արգելելու Ռուսաստանը։ Իհարկե, մեզ համար շատ վատ է լինելու։ Մտավախություն ունեմ, որ Ռուսաստանը սահմանը փակելու է»,- մտահոգություն հայտնեց արտադրողը։

Այսօր «Ինտերֆաքս»-ը գրել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» կարող է հունիսի 16-ից արգելել ծաղիկների ներմուծումը երրորդ երկրներից Հայաստանով դրանցում «կարանտինային օբյեկտների» հայտնաբերման աճի պատճառով։

Ծաղկի մշակությամբ զբաղվող Անդրանիկ Բարսեղյանի խոսքով՝ իրենց էլ է հայտնի, որ երրորդ երկրից՝ Իրանից, Հայաստան ծաղիկ է ներմուծվում և արտահանվում։ Ըստ ֆերմերի, սակայն, վերջին շրջանում Իրանից ծաղիկ մեր երկիր չի ներկրվում, քանի որ այստեղ գինն իջել է։

«Իրանից էժան ծաղիկ են ներկրում Հայաստան, իսկ այստեղ մենք տառապում ենք, քանի որ գազի գինը թանկ է։ Եթե այդ ծաղիկը մնա այստեղ լճացում կառաջանա, բայց դուրս են տանում։ Հիմա մեր ծաղկի գինն իջել է, որովհետև ամառ է՝ տաքերն արդեն ընկել են, ջերմոցները չենք ջեռուցում և գազի գումար չենք վճարում։ Գինն էլ ձևավորվում է սեզոնայնությամբ պայմանավորված»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ավելի վաղ Factor.am-ը գրել էր, որ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստացել է «Ռոսսելխոզնադզոր»-ի նամակը, որում ռուսական կողմը հայտնում է, որ հունիսի 16-ից կարող է ժամանակավորապես արգելել ՀՀ-ից ծաղկի ներմուծումը։

Գերատեսչությունից պարզաբանել էին, որ ՌԴ-ին անհանգստացնում է ՀՀ-ից ծաղկի արտահանման կտրուկ աճը, իսկ արտահանման հնարավոր արգելքը ՍԱՏՄ-ն կքննարկի ռուսական կողմի հետ։ ՍԱՏՄ-ից նաև հավաստիացրել էին, որ երրորդ երկրից ներկրված ծաղիկ հայկական սերտիֆիկատներով ՌԴ չի արտահանվում։

Այս տարվա փետրվարին Կառավարության նիստում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խոսել էր Հայաստանից բանջարեղենի և ծաղկի արտահանման բարձր աճի մասին։ Նախարարը, մեջբերելով վիճակագրական տվյլաները, արձանագրել էր, որ 2023 թվականին ՀՀ-ից 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել, իսկ 2024 թվականին՝ 55 մլն հատ և 2,1 հազար տոննա:

Հիշեցնենք, որ ռուսական կողմը պարբերաբար ՀՀ-ից պտուղ-բանջարեղենի, ձկամթերքի և այլ ապրանքների արտահանման սահմանափակումներ է մտցնում։

Մանյա Պողոսյան