ՌԴ-ն հայտարարել է, թե «Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջների պայթյունները Կիևի հրամանով կազմակերպված ահաբեկչություն են»

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն Բրյանսկի և Կուրսկի մարզերում երկաթուղային ենթակառուցվածքների պայթյունները դասակարգել  է որպես «ահաբեկչություն» (Քրեական օրենսգրքի 205-րդ հոդված), գրում է Meduza-ն։

«Ակնհայտ է, որ ահաբեկիչները, գործելով Կիևի ռեժիմի հրամանով, ամեն ինչ ծրագրել են առավելագույն ճշգրտությամբ, որպեսզի հարյուրավոր խաղաղ բնակիչներ հայտնվեն իրենց հարձակումների թիրախում»,- ասել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Նրա խոսքով՝ հետաքննության ընթացքում «հանցագործության վայրերից առգրավվել են պայթուցիկ սարքերի մասեր, ինչպես նաև այլ իրեղեն ապացույցներ»։

«Ռուսաստանի ԱԴԾ-ի և ՆԳՆ-ի օպերատիվ աջակցությամբ այս անմարդկային հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները կբացահայտվեն և կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- հավելել է Պետրենկոն։

Հիշեցնենք, որ հունիսի լույս 1-ի գիշերը Բրյանսկի մարզի Վիգոնիչսկի շրջանում փլուզվել էր ավտոմոբիլային կամուրջը, երբ դրա տակով անցնում էր Կլիմովից Մոսկվա ուղևորվող ուղևորատար գնացքը։ Յոթ մարդ զոհվել է, 113-ը՝ վիրավորվել։ Կամրջի փլուզման պատճառը, ըստ Բրյանսկի մարզի ղեկավարի, պայթյունն է եղել։

Բացի այդ, հունիսի լույս 1-ի գիշերը Կուրսկի մարզի Ժելեզնոգորսկի շրջանում փլուզվել էր երկաթուղային կամուրջը, որի վրայով շարժվել էր բեռնատար գնացքը։ Միջադեպի հետևանքով վիրավորվել էին մեքենավարը և նրա երկու օգնականները։

Հունիսի 1-ին Քննչական կոմիտեն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում նշվում է, որ պայթյունների հետևանքով Բրյանսկի և Կուրսկի մարզերում կամուրջներ են փլուզվել։ Միաժամանակ, Սվետլանա Պետրենկոն լրագրողներին ասել է, որ գործը քննվում է ահաբեկչական գործողության հոդվածով։ Սակայն ավելի ուշ գերատեսչությունը ջնջել է գրառումը, իսկ նոր տարբերակում այլևս չի հիշատակել «պայթյուններ» բառը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի