Մենք որոշ անհանգստություններ ունենք․ Կոստանյանը՝ քաղաքապետարանում ձերբակալությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:02
Ֆրանսիայում աշակերտների բողոքի ցույցերի սրման հետևանքով հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, տասնյակները՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:51
Լևոն Քոչարյանի «Նաիրի Ինշուրանս»-ի բաժնեմասի արգելանքը կպահպանվի․ Վերաքննիչը բավարարել է դատախազության բողոքը
01.10.2026 | 18:40
Էդգար Ղազարյանը դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, պատիժը պայմանականորեն չի կիրառվել
01.10.2026 | 18:30
Կկորչի՛ ԵՏՄ-ում մնալու իմաստը, եթե ՀՀ-ն զրկվի տնտեսական օգուտներից․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 18:22
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների թարմացված դիրքերը դասակարգման աղյուսակում
01.10.2026 | 18:10
Ադրբեջանցի զինվորը Սյունիքում կրակել է ՀՀ քաղաքացու վրա // Փաշինյանը՝ Իրանի դեմ պատժամիջոցների մասին․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 18:03
Հայաստանը WorldSkills-ի պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել
01.10.2026 | 17:56
Ադրբեջանցու կրակոցից վիրավորը կին է, ադրբեջանցին ևս դանակից վիրավորում է ունեցել․ Շաքիի համայնքի ղեկավարը մանրամասներ է պատմել «Ազատությանը»
01.10.2026 | 17:55
Ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած քաղաքացին հիվանդանոցում է
01.10.2026 | 17:46
ՌԴ ԱԽ-ից հայտարարել են, թե TRIPP-ի իրականացման դեպքում ամերիկյան մասնավոր ռազմական ընկերություններ կարող են հայտնվել Հայաստանում
01.10.2026 | 17:38
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
01.10.2026 | 17:29
Արմեն Ադամյանը գլխավորել է «Գանձասարը»
01.10.2026 | 17:17
Նախկին ԱԳՆ շենքը կվերածվի բազմաֆունկցիոնալ համալիրի․ նախատեսվում է ավելի քան 150 մլն ԱՄՆ դոլարի ներդրում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

«Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումը հետևյալն է, որ ցանկացած կոռուպցիոն դրսևորում իր արժանի պատասխանը պետք է ունենա ու կապ չունի, թե դա ինչ պաշտոնյայի կողմից է արվում։ Այս մասով մենք որոշ անհանգստություններ ունենք»,- այսօր լրագրողների հետ ասուլիսում, անդրադառնալով վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ձերբակալություններին, ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Նրա խոսքով՝ որոշ դեպքերի մասով իրավապահ կառույցների հետ համակարծիք են, որոշ դեպքեր քաղաքապետարանի համար խնդրահարույց են։

«Շատերի համար տպավորություն կստեղծվի, որ շաբաթը մեկ Երևանի քաղաքապետարանում ձերբակալություններ են լինում, տարբեր պաշտոնյաններ են ձերբակալվում, դրանց մեջ կան և՛ ներկայիս գործող պաշտոնյաններ, և՛  նախկին պաշտոնյաններ։ Հիմա եթե նույն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն այն պարբերությամբ, որ վերջին շրջանում եղել են Երևանի քաղաքապետարանում, լինեն այլ կառույցներում, ես չեմ կարծում, որ օրինակ, դուք նոր վերնագրեր գրելու նյութեր չեք ունենա։ Մենք ուրախ կլինենք, որպեսզի այն օպերատիվ-հետախուզական միջոցառումները, որ ինտենսիվ քաղաքապետարանի շուրջ են տեղի ունենում, տեսնենք նաև այլ կառույցներում»,- ասաց Կոստանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան