Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ մեկ զոհ և 69 վիրավոր կա

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում Միջերկրական ծովում տեղի ժամանակով 02:17-ին 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալներով՝ այն գրանցվել է Մուղլայի Մարմարիս շրջանի ափամերձ գոտում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուղլա նահանգի Մարմարիս շրջանից 10.43 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 67.91 կմ խորության վրա։

AFAD-ի տեղեկացմամբ՝ ցնցումները զգացվել են Մուղլայում, Այդինում, Դենիզլիում, Մանիսայում և Իզմիրում, վնասի գնահատում է իրականացվում։

Մուղլայի նահանգապետ Իդրիս Աքբըյըքը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 69 մարդ, իսկ 14-ամյա աղջիկ՝ Աֆրանուր Գյունլուն, մահացել է խուճապային նոպայից։

Այն տարածքներում, որտեղ երկրաշարժը զգացվել է, որոշ քաղաքացիներ նախազգուշական միջոցառումների շրջանակում գիշերը հավաքվել են այգիներում։

Մուղլայի նահագապետը հայտնել է, որ երկրաշարժից հետո քաղաքում էլեկտրաէներգիայի մատակարարման, ենթակառուցվածքների, բնական գազի մատակարարման կամ ջրամատակարարման և կոյուղու համակարգերի լուրջ խափանումներ չեն գրանցվել:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի