Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ-ն զգուշացում է

Լուրեր

08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 11:40
5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են
08.09.2026 | 11:31
Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 11:20
Գորիս համայնքին է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք
08.09.2026 | 11:11
Լեռնանցքում երկու օր գազ չի լինի
08.09.2026 | 11:00
Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների ասուլիսը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:57
Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 10:50
Գեղարքունիքում վարչության պետը և մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել
08.09.2026 | 10:31
Պապոյանը Դուբայում քննարկել է հայկական կառուցապատման ոլորտը միջազգային հարթակներում ներկայացնելու հնարավորությունները
08.09.2026 | 10:13
Միրզոյանն ու Լատվիայի Սաեյմայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը
08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
Բոլորը

Համացանցում հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են կամ առանց մասնագիտական միջամտության փորձում «վնասազերծել»՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ հիշեցնելով, որ օձերը մեր էկոհամակարգի անբաժան մասն են։

«Նրանք ոչ միայն վտանգավոր չեն, այլև օգտակար են՝ կատարելով կարևոր գործառույթ՝ վերահսկելով վնասատու միջատների, մկների և այլ փոքր կենդանիների պոպուլյացիան։

Բոլոր օձերը վտանգավոր չեն, իսկ Հայաստանի տարածքում ապրող տեսակներից միայն մի քանիսն են թունավոր։ Շատ հաճախ մարդիկ առանց տարբերելու՝ սպանում են բոլոր տեսակի օձերին։

Հորդորում ենք՝

Եթե հանդիպել եք օձի՝ մի փորձեք սպանել կամ բռնել նրան,

Զանգահարեք Արտակարգ իրավիճակների նախարարություն կամ բնապահպանական կառույց,

Սովորեցրեք երեխաներին խուճապի չմատնվել՝ օձի ներկայության դեպքում,

Համացանցում մի տարածեք օձերի նկատմամբ դաժան վերաբերմունքի տեսանյութեր կամ լուսանկարներ, դա խրախուսում է սխալ վերաբերմունք։

Պաշտպանելով օձերին՝ մենք պաշտպանում ենք նաև բնության հավասարակշռությունը»,- ասված է հայտարարությունում։