Բաքվում շինծու գործերով նիստում ներկայացվել է, իբր, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի թիրախավորումը»

Լուրեր

23.04.2026 | 19:14
Մեր վարչապետի թեկնածուն Վաղարշակ Հարությունյանն է. Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 19:01
Մանուկ Ադամյանը որոնվում է որպես անհայտ կորած
23.04.2026 | 19:00
Սա նախընտրական հրադադար է Ադրբեջանի հետ․ Փաշինյանին խնայում են մինչև ընտրության ավարտը․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:48
Եթե իշխանափոխության համոզմունք չունենայինք, ռեսուրս ու էներգիա չէինք ծախսի. Հակոբ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:37
Թրամփն ԱՄՆ ռազմածովային ուժերին հրահանգել է կրակ բացել Հորմուզի նեղուցն ականապատող իրանական նավերի վրա
23.04.2026 | 18:27
Վերջնական․ ովքեր են հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրել
23.04.2026 | 18:20
Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 18:10
Աղազարյանի կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին // Վթար ավտոբուսի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 18:09
Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է
23.04.2026 | 17:59
Վրաստանը հեռացվել է OGP-ից՝ ժողովրդավարության հետընթացի պատճառով
23.04.2026 | 17:51
ՌԴ-ն եվրոպական երկրներին մեղադրել է, իբր, «Կալինինգրադի գրավմանը նախապատրաստվելու մեջ»
23.04.2026 | 17:42
Վճռաբեկ դատարանը բեկանել է Փաշինյանի և ընտանիքի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու գործով ուսուցչի արդարացման դատական ակտը
23.04.2026 | 17:41
«Բարսելոնան» հաստատել է, որ Յամալը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
23.04.2026 | 17:36
Մայր Աթոռը դատապարտել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացումը և ահազանգել նոր սպառնալիքների մասին
23.04.2026 | 17:34
Չգիտեմ` ընդդիմադիր ասելով ինչ նկատի ունեք. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։Այն նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` նախ, ուսումնասիրվել են պատերազմի ընթացքում «Աղջաբեդիի շրջանի հրետակոծության փաստերի» վերաբերյալ փաստաթղթերը։

Ըստ դատարանում ներկայացված նյութերի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի զինված ուժերի կողմից սկսված զինված հարձակումների և ռազմական ագրեսիայի հետևանքով Աղջաբեդիի շրջանում դիտավորյալ սպանվել է 1 քաղաքացիական անձ, 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Զոհերի թվում 5-ը կանայք են, 14-ը՝ տղամարդ, այդ թվում՝ երկու անչափահաս»։

Նշենք, որ ներկայացված տեղեկություններն ակնհայտորեն իրականության խեղաթյուրում են, քանի որ հայտնի է՝ Արցախյան 44-օրյա պատերազմը սանձազերծել է հենց Ադրբեջանը։

Նշվում է, թե Աղջաբեդիի շրջանում զինված հարձակումների հետևանքով «հատկապես մեծ նյութական վնաս է հասցվել 536 քաղաքացիական շենքի, 17 տրանսպորտային միջոցի և 50 ֆերմայի։ Աղդամի շրջանի հրետակոծության վերաբերյալ նշվել է, թե «2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը ծանր հրետանային կայանքներից, ինչպիսիք են T-64, T-72, T-80, T-90, «2Ս3 Ակացիա», «Գվոզդիկա» և այլ կայանքներից, D-20, D-30, D-44, D-81 (D-81M) թնդանոթներից, ականներից և նռնականետերից, «Գրադ» կայանքներից, ինչպես նաև այլ խոշոր տրամաչափի զենքերից կրակոցների հետևանքով դիտավորյալ սպանվել է 7 և վիրավորվել 46 քաղաքացիական անձ»։

Այլ «փաստաթղթերի» համաձայն, «44-օրյա պատերազմի ընթացքում Բեյլագանի շրջանի հրետակոծության հետևանքով զոհվել է 2 քաղաքացիական անձ, իսկ 5-ը՝ վիրավորվել։ Շրջանում վնասվել է 73 քաղաքացիական շենք և 3 տրանսպորտային միջոց»։

2020 թվականի հոկտեմբերի 5-ից նոյեմբերի 7-ը Բարդա շրջանում «29 քաղաքացիական անձ դիտավորյալ սպանվել է, իսկ 112-ը՝ վիրավորվել»։ Այնուհետև ուսումնասիրվել են Մինգեչաուր քաղաքի հրետակոծության փաստերի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք արդեն ներկայացրել ենք։

Ավելի ուշ դատարանը ուսումնասիրել է «պատերազմի ժամանակ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և Հարավկովկասյան խողովակաշարի` «Սմերչ» հրթիռներով թիրախավորման վերաբերյալ փաստաթղթերը (Եվլախի շրջանի և Գորանբոյի շրջանի Գորան գյուղի ուղղությամբ հրթիռների արձակման փաստերով): Ընդմիջումից հետո դատարանը լսել «տուժողների» ցուցմունքները։

Դատավարության ընթացքում Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին տեղեկացվել է, որ իր պաշտպանը առողջական պատճառներով չի կարողանա մասնակցել դատավարությանը, և որ կնշանակվի նոր պաշտպան։ Իշխանյանը նշել է, որ իր պաշտպանը լավ փաստաբան է և չի առարկել նոր պաշտպանի նշանակմանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 5-ին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի