Բաքվում շինծու գործերով նիստում ուսումնասիրվել են, իբր, «Սմերչ» համակարգով Մինգեչաուրին հարվածները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում ընթացող  Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով նիստում, որին մասնակցել է Ադրբեջանի գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը, վերանայվել են տեղանքի զննման արձանագրությունները և փորձագիտական ​​​​եզրակացությունները՝ կապված 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, իբր, Ադրբեջանի քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասի և խաղաղ բնակիչների մահվան հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, թե փաստաթղթերի մի մասը վերաբերել է Մինգեչաուր քաղաքի հրետակոծությանը։

Ուսումնասիրված փաստաթղթերի հիման վրա պարզվել է, թե 2020 թվականի հոկտեմբերի 4-ին ժամը 22:00-ի սահմաններում, Ադրբեջանի չորրորդ խոշորագույն քաղաք Մինգեչաուր քաղաքը, ինչպես նաև այս քաղաքում գտնվող և երկիրը էլեկտրաէներգիայով ապահովող «Ադրբեջանի ջերմաէլեկտրակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ), իբր, «դիտավորյալ հարվածների են ենթարկվել Հայաստանի զինված ուժերի կողմից՝ օգտագործելով մեծ ավերիչ հզորության «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր»։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ պարզվել է, թե «Սմերչ»-ի հրթիռներից մեկը պայթել է Մինգեչաուր քաղաքի Բոզդաղ փողոցի 60-րդ տան դարպասի առջև։ Արդյունքում վնասվել է տունը, մի շարք մարդիկ մարմնական վնասվածքներ են ստացել։ Նշվել է, թե միջադեպի վայրից մինչև «Ադրբեջանի ջերմաէլեկտրակայան» հեռավորությունը 2800 մետր է, իսկ մինչև Մինգեչաուրի ջրամբարը՝ 5300 մետր։

Նշվում է, թե «Սմերչ»-ի հրթիռներից մեկը, իբր, ընկել է Մինգեչաուր քաղաքի Ազդրես բնակավայրում գտնվող «Ադրբեջանի ՋԷԿ» ՍՊԸ-ի 6-րդ և 7-րդ էներգաբլոկների միջև ընկած դատարկ տարածքում, ճեղքել է ասֆալտե մայթը 40 սանտիմետր խորությամբ, սակայն չի պայթել։

Դատականի նիստի ընթացքում նաև ասվել է, թե «հայկական զինված ուժերը դիտավորյալ հրետակոծել են Մինգեչաուր քաղաքը և հոկտեմբերի 4-ից հետո հրթիռային հարձակում են իրականացրել այդ ուղղությամբ։

Դատական նիստը շարունակվում է։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի