Կիևը պաշտպանական օգնության նոր փաթեթներ կստանա, ներդրումներ կլինեն ԱԹՍ-ների արտադրության մեջ․ Զելենսկի

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան իր գործընկերներից պաշտպանական օգնության նոր  փաթեթներ կստանա, նոր ներդրումներ կլինեն նաև ուկրաինական զենքի, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնյուսում Բուխարեստի իննյակի գագաթնաժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Զելենսկին հայտնել է, որ օտարերկրյա առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության «Սարդոստայն» գործողությունը։ Նա ընդգծել է՝ գործողությունը ցույց է տվել, թե իրականում ինչ տեսք ունի ժամանակակից պատերազմը և ինչու է այդքան կարևոր տեխնոլոգիաների ոլորտում առաջատար մնալը։

«Մեր բոլոր համատեղ ներդրումներն անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ, մեր համատեղ փորձը մարտադաշտում, մեր գործընկերների հետ համատեղ արված ամեն ինչ ուժեղացնում է Եվրոպան։ Այսօր մենք մեր գործընկերների հետ համաձայնության ենք եկել մի քանի համատեղ որոշումների շուրջ, որոնք է՛լ ավելի կամրապնդեն մեր անվտանգությունը։ Շնորհակալություն բոլորին օգնելու պատրաստակամության համար։ Կլինեն նոր պաշտպանական փաթեթներ, նոր ներդրումներ ուկրաինական զենքի, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ,- հայտարարել է Զելենսկին։

Հավելենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ ուկրաինական կողմի՝ անօդաչու թռչող սարքերը վնասել են ՌԴ  ռազմավարական ավիացիոն 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95 և Ту-22 М3։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի