Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ

Լուրեր

15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
15.02.2026 | 22:34
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության առաջատարները․ նախնական արդյունքները՝ 22:00-ի դրությամբ
15.02.2026 | 21:40
Վարազդատ Լալայանը 35 կգ գերազանցեց Սիմոն Մարտիրոսյանին․ ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 21:27
Եղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր» – «Յուվենտուս» խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 20:30
Ուկրաինայի պատերազմում ելքը կսահմանի Եվրոպայի ապագան․ Վոլֆգանգ Իշինգեր
15.02.2026 | 19:50
ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո
15.02.2026 | 19:16
Ներխուժման դեպքում պատերազմը կտեղափոխենք ՌԴ տարածք․ Էստոնիաի ԱԳ նախարար
15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
Բոլորը

Հունիսի 2-ին Համբուրգի կայուն զարգացման ամենամյա համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) գործադիր տնօրեն Անակլաուդիա Ռոսբաքի հետ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ պաշտոնյաները մտքեր են փոխանակել COP17-ի շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ։

«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի շրջանակներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման հնարավորություններին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է կայուն և կանաչ քաղաքային, ինչպես նաև գյուղական զարգացման առաջնայնությունը: Այս համատեքստում կարևորվել է տրանսպորտային ենթակառուցվածքների, ինժեներական համակարգերի, Էներգախնայող բնակարանաշինության ոլորտներում ՄԱԿ Մարդկային բնակավայրերի ծրագրի հետ փորձի փոխանակումը և համատեղ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել 2026թ. Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում հնարավոր համագործակցության շուրջ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը՝ ընդգծելով միջազգային աջակցության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։