Կիևը և Մոսկվան համաձայնության են եկել փոխանակել ծանր վիրավորների և 18-ից 25 տարեկան անձանց, «6000-ը 6000-ի դիմաց» զոհերի մարմիններ. Ումերով

Լուրեր

02.09.2026 | 23:08
31 տեսախցիկ, 48 նոր ավտոմեքենա և ուսումնաարտադրական կենտրոններ․ Սրբուհի Գալյանը ներկայացրել է բարեփոխումները
02.09.2026 | 22:49
Հարսանիքի ժամանակ տունը թալանել են․ բացահայտվել է բնակարանային 6 գողություն
02.09.2026 | 22:36
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ մանրամասներ
02.09.2026 | 22:20
5 մարդու կյանք խլած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
02.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.09.2026 | 21:43
Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
02.09.2026 | 21:30
ՌԴ-ի ռազմաբազան հեռացնելը ՀՀ-ին կանգնեցնելու է անվտանգային նոր սպառնալիքների առաջ․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:14
«Օրենք ընդունեցինք, որ հանրաքվե չանենք». Պուտինը չկարողացա՞վ համոզել Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 21:00
«Սիմուլյանտություն», թե՞ առողջական լուրջ խնդիր․ Խաչատրյանը, ըստ փաստաբանի, ավելի քան 24 ժամ չի սնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:45
Դժվար է հավատալ, որ ՌԴ-ն պատրաստ է հեշտությամբ դուրս բերել իր ռազմաբազան․ Բենիամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:27
Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով ժամանել է Պրահա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 20:22
ՀՀ-ն ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ
02.09.2026 | 20:09
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ, առանձնազրույց ունեցել Գագիկ Խաչատրյանի հետ
02.09.2026 | 19:43
Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում
02.09.2026 | 19:30
Մահացու չե՛ն ՌԴ-ի պատժամիջոցները․ ԵՄ-ի խորհուրդը հավանություն տվեց՝ ազատականացնում է ՀՀ-ից արտահանման շուրջ 80%-ը․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել ծանր հիվանդ և ծանր վիրավորված ռազմագերիների, ինչպես նաև 18-ից 25 տարեկան գերիների։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, գրում է Суспiльне-ն։

Նրա խոսքով՝ կողմերը նաև համաձայնության են եկել զոհվածների մարմինները փոխանակել «6000-ը 6000-ի դիմաց» ձևաչափով։

Ումերովը հաստատել է, որ ռուսական կողմը Կիևին է հանձնել պատերազմի ավարտի պայմանների վերաբերյալ իր հուշագիրը։ Նա նշել է, որ Ուկրաինային մեկ շաբաթ կպահանջվի փաստաթուղթն ուսումնասիրելու և հետագա քայլերի վերաբերյալ որոշում կայացնելու համար։

«Մենք ասում ենք՝ այս պատերազմը պետք է ավարտվի։ Ամբողջ աշխարհը մեզ աջակցում է։ Առաջին քայլերն են՝ դադարեցնել մարտերը, ձեռնարկել մարդասիրական քայլեր և նախապատրաստել առաջնորդների հանդիպումը»,- ասել է Ումերովը։

Ըստ նրա՝ Ուկրաինան համոզված է, որ հիմնական հարցերը «կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով»։ Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ չի բացառվում այլ երկրների առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներգրավվածությունը։

Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանին հաջորդ հանդիպումն անցկացնել այս ամիս՝ հունիսի 20-30-ը։

«Սա չափազանց կարևոր է բանակցային գործընթացում առաջընթացի հասնելու համար»,- ընդգծել է Ումերովը։

Հունիսի հենց այդ օրերին՝ 24-25-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ ռուսական կողմին է հանձնել հարյուրավոր ուկրաինացի երեխաների ցուցակ, որոնց պահանջում է վերադարձնել։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել Ստամբուլում այսօր՝ հունիսի 2-ին։ Հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի, փակ դռների հետևում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի