Հուշարձանների պահպանո՞ւմ, թե՞ վտանգ. ով է լվանում Երևանի կենտրոնի արձանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

7 մլն 560 հազար դրամ․ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով հենց այսքան գումար է հատկացվել Երևանի 119 արձանի լվացման  համար, իսկ այդ աշխատանքը կատարելու է «Նաիրա Խաչատրյան Սամվելի» անհատ ձեռնարկատերը, որն արձանների լվացման փորձ չունի։

Այս հարցը մտահոգում է մասնագետներին: Քանդակագործ Գարեգին Դավթյանն ասում է՝ նման գործողություններից առաջ պետք է իմանալ, թե ինչ նյութից է պատրաստված արձանը, և ըստ այդմ ընտրել մաքրման մեթոդը։

Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պայմանագրով սահմանված է, թե ինչ նյութերով և ինչ եղանակով պետք լվացվեն արձանները։ Պարզվեց՝ ոչ, քաղաքապետարանը միայն մեր հարցումից հետո է դիմել մատակարարին՝ տեղեկանալու, թե ինչ նյութեր են օգտագործվելու։ Ընկերությունը պատասխանել է, որ հարցում է արել ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն։ Նշվել է, որ մետաղական արձաններն անհրաժեշտ է լվանալ միայն ջրի շիթով, նույն մոտեցումը պետք է կիրառել քարե արձանների դեպքում, բազալտի պարագայում կիրառելի է մետաղական խոզանակը, տուֆի դեպքում՝ փափուկ խոզանակը, իսկ մասնագիտական խորհուրդներ ստացել են քանդակագործ Տիգրան Արզումանյանից։   

Կենտրոն վարչական շրջանի Կոմունալ տնտեսության բաժնի առաջատար մասնագետ Շոթա Բաբայանը, որը մասնակցում է արձանների լվացման աշխատանքներին, ասում է՝ նախորդ շաբաթ 5 արձան է լվացվել։    

Երևանի քաղաքապետարանի և մատակարարի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Կենտրոն վարչական շրջանի արձանների լվացման աշխատանքներում ներգրավված մասնագետները պետք է համապատասխան համազգեստով լինեն, որը կապահովի նրանց առողջությունն ու անվտանգությունը։ Սակայն Կենտրոն վարչական շրջանից մեզ տրամադրված տեսանյութում աշխատակիցները համազգեստով չեն։ Մայիսի ընթացքում մայրաքաղաքի  119 արձանից 60-ն արդեն իսկ  լվացվել է, աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ։  

Հավելենք, որ «Նաիրա Խաչատրյան Սամվելի» Ա/Ձ-ն առաջին անգամ չէ, որ քաղաքապետարանին ծառայություններ է մատուցում։ 2019 թվականին ստեղծված ընկերությունը վերջին երեք տարիներին հիմնականում բնակելի և ոչ բնակելի շենքերի բարեկարգման ծառայությունների շուրջ 17 պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ։ Ընդ որում, դեռևս  մարտին անդրադարձել էինք ընկերության կողմից իրականացված Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին և արձանագրել, որ վերանորոգումից մեկ տարի չանցած՝ ներկված պատերից շատերն անմխիթար վիճակում էին, ներկն ու ծեփը թափվում էին։ 

Մանրամսները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան