Թավշյա հեղափոխությունն ավստրալահայ ընտանիքին Հայաստան բերեց. ՀՀ սփյուռքի նախարարություն

Լուրեր

26.04.2026 | 12:04
Կոլումբիայում ապստամբները պայթյուն են իրականացրել Պանամերիկյան մայրուղու վրա․ 14 մարդ է զոհվել
26.04.2026 | 11:38
ԵԱ-ում մրցահարթակ դուրս կգան Տաթև Հակոբյանը և Վարազդատ Լալայանը
26.04.2026 | 11:13
Վթարային ջրանջատում Երևանում
26.04.2026 | 11:01
Թրամփի մասնակցությամբ ընթրիքի ժամանակ կրակոցներ արձակած տղամարդը պատմել է, թե ով էր իր թիրախը․ CBS News
26.04.2026 | 10:44
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
26.04.2026 | 10:17
Տղամարդը կրակ է բացել հյուրանոցում, որտեղ Թրամփը ճաշում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
25.04.2026 | 21:33
Մանվել Խնձրցյանը և Վազգեն Թևանյանը տպավորիչ հաղթանակներով դարձան ԵԱ-ի բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 20:38
Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի եռակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը մեդալ չնվաճեց
25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հոկտեմբերի 10-ին Ավստրալիայից իրենց երկու երեխաների հետ Հայաստան ժամանեցին ամուսիններ Արա Աղաջանյանն և Մարինա Օգանեսյանը, որոնք որոշել են բնակություն հաստատել Երևանում. տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարությունը:

«Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր Գրիգորյանը, նախարարության աշխատակիցները և ընտանիքի բարեկամները:

Բաբկեն Տեր Գրիգորյանը, բարի գալուստ մաղթելով հայրենադարձ ընտանիքին, կարևորեց հայրենիք վերադառնալու որոշումը՝ հույս հայտնելով, որ նրանց քայլը շատ սփյուռքահայերի համար օրինակ կդառնա: «Այս ընտանիքի հայրենադարձվելը խոսում է այն մասին, որ սփյուռքը հետաքրքրված է Հայաստանով, որ սփյուռքահայերը այլևս Հայրենիք են գալիս ո՛չ թե զբոսաշրջիկի կարգավիճակով, այլ սեփականատիրոջ իրավունքով»,-  ընդգծեց փոխնախարարը:

Արա Աղաջանյանն էլ նշեց, որ իրենց ուրախությունն ու հուզմունքն աննկարագրելի են, քանի որ այս օրվան երկար են սպասել: Լինելով տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) մասնագետ՝ նա ցանկանում է իր վերադարձով օգտակար լինել Հայաստանի զարգացմանը, ներդրում անել և աշխատատեղեր ստեղծել:

«Դեռ անցյալ տարի էինք որոշել Հայաստանում հաստատվել, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր: Գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը նոր խթան հանդիսացավ, որոշեցինք շտապել և մինչև տարեվերջ հայրենիք տեղափոխվել: Մեծ հույսերով ենք եկել: ճիշտ է, գիտակցում ենք, որ դժվարությունների բախվելու ենք, բայց չենք վհատվում, քանի որ գիտենք՝ ամեն ինչ լավ է լինելու»,- նշեց Արա Աղաջանյանը:

Մարինա Օգաննեսյանը ընդգծեց, որ հայրենիքում մշտական բնակություն հաստատելու հիմնական պատճառն իրենց երեխաների՝ 10-ամյա Արսենի և 13-ամյա Գայանեի ապագայով մտահոգ  լինելն է եղել:

«Մեր երեխաները ծնվել և մեծացել են հեռավոր Սիդնեյում, սակայն հաճախակի այցելել և սերտ կապ են ունեցել Հայրենիքի հետ: Մենք էլ ամեն կերպ հետևել ենք նրանց  ինքնության ու ազգային դիմագծի պահպանմանը: Սա է պատճառը, որ ցանկանում ենք, որ նրանք Հայաստանում դպրոց հաճախեն և իրենց ապագան այստեղ կերտեն»,-ասաց Մարիա Օգաննեսյանը: