Զապորոժիեում ռուսական հարվածների հետևանքով 5 մարդ է զոհվել

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Ուկրաինայի Զապորոժիեի շրջանում ռուսական զորքերի հրետանային և ավիահարվածների հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Տերնովատոյե գյուղում ռուսական հրետակոծության հետևանքով զոհվել է 3 կին, լուրջ վնասվել են խանութ և մի քանի տուն։

Հարևան շրջանում էլ մեկ տղամարդ է զոհվել կառավարվող ռումբի կիրառմամբ ռուսական հարձակման հետևանքով։ Եվս ինը մարդ վիրավորվել է, մեկ մասնավոր տուն ավերվել է, հայտնել է Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆյոդորովը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը, իրենց հերթին, հայտնել են, որ հունիսի լույս 2-ի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 80 հարվածային անօդաչու թռչող սարքերով, երեք «Իսկանդեր-Մ/ԿՆ» բալիստիկ հրթիռներով և մեկ «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռով։ Ավիահարվածի հիմնական ուղղություններն են եղել Խարկովի, Չեռնիգովի, Դոնեցկի և Խերսոնի մարզերը։

Նախնական տվյալներով՝ Ուկրաինայի ՀՕՊ ուժերը երկրի արևելքում, հարավում և հյուսիսում չեզոքացրել են 52 օդային հարձակման զենք. խոցվել է 15 «Շահեդ» և այլ տեսակի անօդաչու թռչող սարք, ևս 37-ը կորել է տեղակայման վայրում։

Հիշեցնենք, որ Ուկրաինան նույնպես հարվածներ է հասցրել Ռուսաստանին։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 162 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի