ՌԴ մի շարք շրջանների իշխանություններ հայտնել են ԱԹՍ-ների գրոհների մասին․ ՊՆ-ն հաղորդել է 162 ԱԹՍ խոցելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Ռուսաստանի մի քանի շրջանների իշխանությունները հայտնել են անօդաչու թռչող սարքերի գրոհների մասին: ՌԴ Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է հունիսի լույս 2-ի գիշերը խոցված 162 անօդաչու թռչող սարքի մասին, գրում է Current time-ը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են առնվազն ութ շրջանի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի վրա։ Անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խփվել է Կուրսկի (57), Բելգորոդի (31) և Լիպեցկի (27) մարզերում։ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարձակման են ենթարկվել նաև Վորոնեժի, Բրյանսկի, Ռյազանի, Օրյոլի և Տամբովի մարզերը։

Լիպեցկի մարզում, ըստ նահանգապետ Իգոր Արտամոնոի, Լեբեդյանսկի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով մեկ մարդ թեթև վիրավորում է ստացել։ Անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են երկու տան վրա:

Կուրսկի մարզում, ըստ նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնի, հարվածներ են հասցվել բազմաբնակարան շենքին, վնասվել են նաև երեք մասնավոր տուն և մեկ ավտոտնակ։ Վիրավորներ չկան։

Վորոնեժի մարզում էլեկտրահաղորդման գծի վրա անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով M-4 «Դոն» մայրուղու վրա բարձրավոլտ լար է պոկվել։ Ռոստով տանող ճանապարհի հատվածը փակվել է։

Տեղացիները սոցցանցերում գրել են, որ Բորիսոգլեբսկում ռազմական օդանավակայանի վրա հարձակում է տեղի ունեցել։ Այս մասին էլ հաղորդում է Astra  տելեգրամ ալիքը: Քաղաքում կա նաև ինքնաթիռների վերանորոգման գործարան, որն արդեն հարձակման է ենթարկվել այս տարվա հունվարին: Վնասվել են արտադրամասերից մեկի տանիքը և կաթսայատունը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի