Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացումը․ Խուդաթյան

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ընթանում է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։

Համաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Սրտանց ողջունում եմ բարձրաստիճան ներկայացուցչական կազմով Հայաստան ժամանած մեր ֆրանսիացի գործընկերներին, պատվիրակություններին, որոնցում ընդգրկված են ինչպես կառավարության ներկայացուցիչներ, ազգային և տեղական ընտրովի մարմինների ղեկավարներ, այնպես էլ հասարակական գործիչներ։ Հայաստանը բարձր է գնահատում ձեր արժեքավոր ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում։ Գոհունակությամբ եմ արձանագրում, որ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությունը, որը մեր միջպետական հարաբերությունների ամենադինամիկ ոլորտներից է, ամուր և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է։ Ուշագրավ է, որ դեռևս մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը մեր երկու երկրների միջև արդեն Փարիզի շրջանի Բանյո քաղաքը քույր քաղաք է եղել Հայաստանի Վանաձոր քաղաքի հետ, իսկ հիմա մեր համագործակցության արդյունքում 5 տասնյակից այդպիսի քաղաքներ, քաղաքային միավորումներ ու համայնքներ կան։ Ֆրանսիայի տեղական իշխանությունների մեծաթիվ ներկայությունն այս համաժողովին արտահայտում է մեր ժողովուրդների բարեկամությունը, որի ողջ խորությունը վերջին տարիներին ավելի է ընդգծվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Խուդաթյանը։

Նախարարը հավելել է, որ կանոնավոր և բարձրաստիճան երկխոսության շնորհիվ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ընդգրկուն օրակարգ է ձևավորվել է տարբեր ոլորտներում։

«Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացումը, որը միտված է ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական, կրթական, առողջապահական և այլ կարողությունների զարգացմանն ու ամրապնդմանը։ Այս հարցում միջազգային մեր գործընկերների շարքում Ֆրանսիան ունի առանցքային դերակատարում, ինչի համար շնորհակալ եմ բոլորիդ»,- նշել է նախարարը։