Կիևը հայտնում է, որ «Սարդոստայն» գործողության ընթացքում վնասվել է ՌԴ թևավոր հրթիռային կրիչների մեկ երրորդը՝ 7 մլրդ դոլար ընդհանուր արժեքով

Լուրեր

04.04.2026 | 15:55
ԱՄՆ ռազմաօդային ուժերը մեկ օրում Իրանում կորցրել են երկու ինքնաթիռ․ CNN
04.04.2026 | 15:41
ՀՀ ՄԻՊ-ը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում
04.04.2026 | 15:30
ՀՀԿ 18-րդ համագումարը՝ ՈՒՂԻՂ
04.04.2026 | 15:16
Կիլիան Մբապեն նշել է իր թերությունը խաղադաշտում
04.04.2026 | 15:00
Փաշինյանը չէր արդարանում Պուտինի մոտ, գործընկերային բացատում էր` Սահմանադրությունը թույլ չի տալիս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:52
Գազի գինը չի փոխվի ՌԴ-ին պետք է, որ ՀՀ-ն մնա ԵՏՄ-ում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 14:44
Արման Ծառուկյանի ու Դիլոն Դենիսի մենամարտը չեղարկվել է
04.04.2026 | 14:28
Ալեն Սիմոնյանը փողոցում հայհոյելուց հետո ՔԿ չի հրավիրվել
04.04.2026 | 14:08
«Արցախը Հայաստան է և վերջ» ասելով հանձնեցին Արցախը. Սերժ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Բոլորը

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ «Սարդոստայն» հատուկ գործողության ընթացքում անօդաչու թռչող սարքերը հարձակվել են այն օդանավակայանների վրա, որտեղ տեղակայված են ռուսական ռազմավարական ռմբակոծիչները, փոխանցում է Meduza-ն։

«7 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այսպիսին է թշնամու ռազմավարական ավիացիայի մոտավոր արժեքը, որին այսօր հարված է հասցվել Ուկրաինայի անվտանգության ծառայության «Սարդոստայն» հատուկ գործողության շրջանակում։ Հարված է հասցվել Ռուսաստանի գլխավոր օդանավակայաններում գտնվող ռազմավարական թևավոր հրթիռային կրիչների 34%-ին»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում խոսելով «Սարդոստայն» գործողության մասին՝ մի շարք մանրամասներ էր հայտնել։

Հավելենք, որ հունիսի 1-ին Ուկրաինայի անվտանգության «Սարդոստայն» գործողության շրջանակում FPV անօդաչու թռչող սարքերը գրոհել էին  ՌԴ Ռյազանի մարզի «Դյագիլևո», Մուրմանսկի մարզի «Օլենյա», Իրկուտսկի մարզի «Բելայա» և Իվանովոյի մարզի «Իվանովո» ռազմական օդանավակայանները։ Անօդաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ ուկրաինական կողմի՝ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են ՌԴ  ռազմավարական ավիացիոն 41 ինքնաթիռ, այդ թվում՝ А-50, Ту-95 և Ту-22 М3։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը խոստովանել է, որ ուկրաինական անօդաչու սարքերը հարձակվել են հինգ շրջանների, այդ թվում՝ Ամուրի մարզի ռազմական օդանավակայանների վրա: ՌԴ ռազմական գերատեսչության տվյալներով՝ Մուրմանսկի և Իրկուտսկի մարզերում «մի քանի ինքնաթիռներ հրդեհվել են», իսկ Իվանովոյի, Ռյազանի և Ամուրի մարզերի ռազմական օդանավակայաններում «բոլոր ահաբեկչական հարձակումները հետ են մղվել»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի