Վենեսուելահայ Դոմինգո Հինդոյանը՝ Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն

Լուրեր

04.07.2026 | 17:21
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ
04.07.2026 | 16:52
ԳԹԿ-ն մեկ օրով երկարաձգել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների բողոքարկման վերջնաժամկետը
04.07.2026 | 16:26
Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին․ Արտյոմ Կարապետյան
04.07.2026 | 16:09
Տիգրան Խաչատրյանը նոր ռեֆերենտ ունի
04.07.2026 | 15:55
ՆԳՆ-ում քննարկել են հայրենական ռազմարդյունաբերական և տեխնոլոգիական լուծումների կիրառման հնարավորությունները
04.07.2026 | 15:36
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
04.07.2026 | 15:20
«Էս տեխնոլոգիան առաջին անգամ ա, չէ՞», «Հա, ՀՀ-ում նման ջրամբար չկա». Փաշինյանը Վեդիի ջրամբարում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.07.2026 | 14:41
Եվրոպական ինդեքսներն աճել են
04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Բոլորը

Լոս Անջելեսի օպերան հայտարարել է, որ հայկական արմատներով վենեսուելացի դիրիժոր Դոմինգո Հինդոյանը կստանձնի երաժշտական տնօրենի պաշտոնը, այս մասին նշվում է օպերայի պաշտոնական կայքէջում։

Նրա հնգամյա պայմանագիրը կսկսի գործել 2026 թվականի հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև 2031 թվականը։ Դոմինգո Հինդոյանը Լոս Անջելեսի օպերայում իր դեբյուտն ունեցել է 2024-ի նոյեմբերին՝ Գունոյի «Ռոմեո և Ջուլիետ» օպերայով։

Նա նաև ղեկավարում է Լիվերպուլի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Հինդոյանը հանդես է եկել աշխարհի հայտնի օպերային թատրոններում՝ ներառյալ Մետրոպոլիտեն օպերա, Վիեննայի և Փարիզի օպերաներ, Բեռլինի պետական օպերա և այլն։ Նա թողարկել է մի քանի ձայնասկավառակներ, վերջինը՝ Չայկովսկու ստեղծագործություններով՝ 2025-ի ապրիլին: