Թուրքիայում ընդդիմադիր պաշտոնյաների են ձերբակալել

Լուրեր

29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 20:13
Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
29.04.2026 | 19:50
«Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր
29.04.2026 | 19:43
Հըմի էդ Հակոբիկի մոտ փող-մող ֆռո՞ւմ ա. ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստան»-ի անունից գործող 5 անձ ձերբակալվել է. ՀԿԿ
29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շաբաթ օրը թուրքական իշխանությունները Ստամբուլում հրամայել են ձերբակալել ընդդիմադիր կուսակցությունների մի քանի անդամների և խուզարկել են ընդդիմությանը պատկանող գրասենյակներ․ գրում է Reuters-ը։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական քաղաքական մրցակիցն է և որոշ հարցումների համաձայն՝ առաջատար դիրքեր է զբաղեցնում, այս տարվա մարտ ամսին բանտարկվել է՝ կոռուպցիայի և ահաբեկչական խմբավորմանը օգնելու մեղադրանքներով։ Իմամօղլուն, սակայն, մեղադրանքները չի ընդունում։

Շաբաթ օրը պետական «Անադոլու» գործակալությունը և NTV մասնավոր հեռուստաընկերությունը հաղորդել են, որ չորս առանձին կոռուպցիոն գործերի շրջանակում ձերբակալության հրամաններ են տրվել 47 մարդու նկատմամբ, որոնցից 28-ը արդեն իսկ կալանավորվել է։

Նրանց թվում են ԺՀԿ նախկին պատգամավոր Այքութ Էրդողդուն, Ստամբուլի մի շարք շրջանների քաղաքապետներ, Ստամբուլի քաղաքապետարանի կամ դրա հետ առնչվող կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև Ադանայի նահանգում գտնվող երկու շրջանների քաղաքապետներ։

Հաղորդվում է, որ ոստիկանությունը նաև խուզարկել է Ավջըլար, Բյույուքչեքմեջե, Գազիոսմանփաշա, Սեյդան և Ջեյհան համայնքների շենքերը, որոնց քաղաքապետները ձերբակալվել են հետաքննության շրջանակներում։

NTV-ի հաղորդմամբ՝ ձերբակալությունների նոր ալիքին ի պատասխան՝ Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը արտակարգ նիստ է հրավիրել Ստամբուլում։

Որոշ արևմտյան երկրներ, իրավապաշտպան խմբեր և Թւրքիայի Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը բազմիցս հայտարարել են, որ գործողությունները հակաժողովրդավարական են և ուղղված են ընդդիմության ընտրական հեռանկարները խափանելուն։ Իմամօղլուն և նրա Ժողովրդա-հանրապետական ​​կուսակցությունը հայտարարել են, որ նրա դեմ որևէ կոնկրետ ապացույց չկա։

Հարցումները ցույց են տալիս, որ Իմամօղլուի նկատմամբ հանրային աջակցությունն աճել է նրա ձերբակալությունից հետո՝ մեծացնելով նրա առավելությունը Էրդողանի նկատմամբ և ամրապնդելով այն տեսակետը, որ նա կլինի Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ նախագահական ընտրություններում, որոնք նախատեսված են մինչև 2028 թվականը։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի