Կասկածներ կան, որ Լևոն Հայրապետյանին թունավորել են. նրա մահվան հանգամանքները նորից կուսումնասիրվեն

Լուրեր

14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:23
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան. ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է երկու թեկնածու
14.10.2026 | 20:10
Ինչ են խոսել անկլավների մասին․ Փաշինյանը բացահայտում է Ալիևի հետ Թուրքմենստանում շփման թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:00
Թքած ունեցան բնապահպանության վրա․ կառավարությունը վտանգներ տեսավ, բայց թույլատրեց Ամուլսարը շահագործել․ Լևոն Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 19:48
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
14.10.2026 | 19:37
Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
14.10.2026 | 19:16
Դավիթ Խուդաթյանը ՀՀ քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
Բոլորը

ՌԴ Քննչական կոմիտեն կրկնակի կուսումնասիրի 2017 թվականին մոսկովյան բանտում մահացած հայտնի հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը:

Հայրապետյանի ազգականների՝ քրեական գործ հարուցելու հայցը մերժվել է, սակայն պաշտպանական կողմը բողոքարկել է այս որոշումն ու հասել դրա չեղարկմանը: Հիմա փաստաբանները հույս ունեն, որ հետաքննությունը կուսումնասիրի, նրանց հավաստմամբ, Հայրապետյանի թունավորման հանգամանքները:

«Մահվան նախօրեին Հայրապետյանը զանգահարել է Հայաստան՝ եղբորը և ընկերոջը՝ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսին՝ հաղորդելով, որ իրեն թունավորել են»,- պարբերականին ասել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսեսյանը:

Փաստաբանի խոսքով՝ նա ասել է, որ երկար չի ապրի, և խնդրել առանց դատաբժշկական փորձաքննության իրեն չհուղարկավորել: Ներսեսյանի տեղեկացմամբ՝ 2017 թվականի հոկտեմբերին Մոսկվայից երկու ծանոթ տղամարդիկ քրեակատարողական հիմնարկի ծառայողների միջոցով Լևոն Հայրապետյանին դեղամիջոցներ են փոխանցել, հաջորդ օրը Հայրապետյանն ընդունել է դրանք և կարճ ժամանակ անց մահացել:

Քրեակատարողական հիմնարկի բժիշկներն արձանագրել են, որ Հայրապետյանը մահացել է սրտային անբավարարության հետևանքով, սակայն գործարարի ազգականներին այս եզրակացությունը հավաստի չի թվում:

Թունավորման մասին Հայրապետյանի եղբոր գրավոր դիմումից բացի՝ փաստաբանը, վերլուծելով մերձավորների հետ գործարարի հարաբերությունները, ենթադրում է, որ նրանք նույնպես կարող էին շահագրգռված լինել Հայրապետյանի մահվան հարցում: Իսկ պատճառը վերջինի կարողությունն է:

«Հայրապետյանի ժառանգությունն ընդհանուր առմամբ 100 մլն դոլար է՝ ներառյալ շարժական ու անշարժ գույքը։ Եվ եթե Լևոն Հայրապետյանը հայտնվեր ազատության մեջ, կոնֆլիկտային հարաբերությունների պատճառով ընտանիքի անդամներից մեկին կարող էր զրկել ժառանգությունից, ինչը նրանց բացարձակ ձեռնտու չէր»,- բացատրել է Ներսեսյանը:

Փաստաբանը դիմել է Զուբովո-Պոլյանսկի շրջանային դատախազություն: Հիմա քննչական խումբը լրացուցիչ ուսումնասիրելու է գործարարի մահվան հանգամանքները:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 18-ին, 4 տարվա բանտարկությունից հետո: