«Ոսկե գմբեթ»-ը պատրաստ չի լինի մինչև Թրամփի նախագահության ավարտը․ The Guardian

Լուրեր

24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի նախագիծը չի իրականացվի մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը: Ինչպես հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, 2028 թվականին այն պատրաստ կլինի միայն ցուցադրության, մինչդեռ ամերիկացի առաջնորդը վստահեցրել էր, որ 2028-ին այն լիարժեք կգործի։

Հրապարակման աղբյուրների համաձայն, որպես առաջին փուլ, Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ «տվյալների համակարգերի ինտեգրման» վրա, ապա մշակել տիեզերական զենքը: Նշվում է, որ Միացյալ Նահանգները կկարողանա ստեղծել գործող համակարգի հիմք առաջիկա մեկուկես տարվա ընթացքում, որը կարող է հետևել հարյուրավոր հրթիռների թռիչքին, երբ դրանք մոտենան Միացյալ Նահանգներին, սակայն որ դրանց ոչնչացմանը:

Պաշտպանության նախարարության աղբյուրները նույնպես նշում են, որ Թրամփի ժամկետի ավարտին գերատեսչությունը կկարողանա ունենալ միայն տիեզերական սենսորների և կապի սարքավորումների ցանցը և կփորձի այն ինտեգրել տիեզերական զենքի հետ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրել է 175 միլիարդ դոլար արժողությամբ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության վահանի նախագիծը և նշանակել Տիեզերական ուժերի գեներալի՝ Չինաստանից և Ռուսաստանից եկող սպառնալիքները կանխելու հավակնոտ ծրագիրը ղեկավարելու համար։

Ապա  Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցցանցի իր էջում գրել էր․ «Ես Կանադային, որը շատ է ցանկանում դառնալ մեր հիասքանչ «Ոսկե գմբեթ» համակարգի մի մասը, ասել եմ, որ դա նրա վրա 61 մլրդ դոլար կնստի, եթե նրանք մնան առանձին, բայց անհավասար ազգ։ Սակայն արժեքը զրո դոլար կկազմի, եթե նրանք դառնան բաղձալի 51-րդ նահանգը»։

 

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի