Թրամփը ներկայացրել է 175 միլիարդ դոլար արժողությամբ «Ոսկե գմբեթ» պաշտպանական վահանի նախագիծը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընտրել է 175 միլիարդ դոլար արժողությամբ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության վահանի նախագիծը և նշանակել Տիեզերական ուժերի գեներալի՝ Չինաստանից և Ռուսաստանից եկող սպառնալիքները կանխելու հավակնոտ ծրագիրը ղեկավարելու համար, գրում է  Reuters-ը։

Թրամփի կողմից հունվարին պատվիրված «Ոսկե գմբեթը» նախատեսված է հարյուրավոր արբանյակներից բաղկացած ցանց ստեղծելու համար՝ մոտեցող հրթիռները հայտնաբերելու, դրանց հետևելու և խափանելու համար։ Սպիտակ տան մամուլի ասուլիսում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերական ուժերի գեներալ Մայքլ Գեթլեյնը կլինի գլխավոր ղեկավարը մի նախաձեռնության, որը լայնորեն համարվում է Թրամփի ռազմական պլանավորման հիմնաքարը։

««Ոսկե գմբեթը» կպաշտպանի մեր հայրենիքը»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ Կանադան հայտարարել է դրա մաս կազմելու ցանկության մասին։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ իր կառավարությունը քննարկում է ամերիկացի գործընկերների հետ անվտանգության և տնտեսական նոր հարաբերություններ։

«Այս քննարկումները, բնականաբար, ներառում են NORAD-ը և դրան առնչվող նախաձեռնությունները, ինչպիսին է «Ոսկե գմբեթը»»,- ասվում է հայտարարության մեջ։

Թրամփը նշել է, որ պաշտպանական վահանը, որը կարժենա շուրջ 175 միլիարդ դոլար, պետք է գործարկվի իր պաշտոնավարման ժամկետի ավարտին՝ 2029 թվականի հունվարին, սակայն ոլորտի փորձագետներն այդքան էլ վստահ չեն նշված ժամկետի և արժեքի հարցում։

«Ռոնալդ Ռեյգանը դա ուզում էր տարիներ առաջ, բայց նրանք չունեին տեխնոլոգիա»,- ասել  է Թրամփը՝ նկատի ունենալով Ռեյգանի առաջարկած տիեզերական հրթիռային պաշտպանության համակարգը, որը հայտնի է որպես «Աստղային պատերազմներ»։

«Ոսկե գմբեթ» ծրագիրը բախվում է ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսավորման անորոշության։

«Նոր տվյալներով՝ արժեքը կազմում է 175 միլիարդ դոլար, բայց հարցը է, թե որ ժամանակահատվածի համար։ Հավանաբար՝ 10 տարի»,- ասել է Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի աշխատակից Թոմ Կարակոն։

Նա հավելել է, որ Սիլիկոնյան հովտի և ԱՄՆ ծրագրային ապահովման փորձը կարող է օգտագործվել առաջընթաց գրանցելու և առկա հրթիռային պաշտպանության համակարգերը շահագործելու համար։

Այս ամիս Կոնգրեսի բյուջետային գրասենյակը գնահատել է, որ «Ոսկե գմբեթը» կարող է արժենալ մինչև 831 միլիարդ դոլար երկու տասնամյակի ընթացքում։ Դեմոկրատներն էլ մտահոգված են, որ SpaceX ընկերությունը, որը պատկանում է Թրամփի դաշնակիցներից գործարար Իլոն Մասկին, կմասնակցի համակարգի հիմնական բաղադրիչների ստեղծմանը։ Palantir-ը և  Anduril-ը նույնպես կմասնակցեն բաղադրիչների ստեղծմանը։ L3Harris Technologies-ը, Lockheed Martin-ը և RTX Corp.-ը դիտարկվում են որպես խոշորամասշտաբ նախագծի հավանական կապալառուներ։ Թրամփի խոսքով՝ նախագծից կշահեն Ալյասկան, Ֆլորիդան, Ջորջիան և Ինդիանան։

«Ոսկե գմբեթի» գաղափարը ոգեշնչված է Իսրայելի «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի