Ավելի քան 10 հազար ԱՄՆ դոլար՝ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության լոնդոնյան 4-օրյա գործուղման համար

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 12-ից 16-ը գործուղվել էր Լոնդոն։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Երևանի քաղաքապետի օգնական Արման Լազրյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝ պարզելու, թե որքան է կազմել պատվիրակության այցի ընդհանուր բյուջեն։

Այսպես, ինչպես Տիգրան Ավինյանի, այնպես էլ Արման Լազրյանի և Վազգեն Հարությունյանի ավիատոմսի արժեքը կազմել է 266,888 ՀՀ դրամ, իսկ օրապահիկը՝ 277,134 ՀՀ դրամ։ Լազրյանի և Հարությունյանի վիզայի կենտրոնի վճարը կազմել է 39,041 ՀՀ դրամ, իսկ վիզայի վճարը՝ 60,995 ՀՀ դրամ։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գիշերավարձի գումարը կազմել է 612,105 ՀՀ դրամ։ Պատվիրակության մյուս անդամների գիշերավարձը համեմատաբար ավելի քիչ է եղել․ Արման Լազրյանի դեպքում՝ 263,431 ՀՀ դրամ, իսկ Վազգեն Հարությունյանի դեպքում՝ 278,836 ՀՀ դրամ։

Անետա Բաբայանի գործուղման ծախսերը հոգացել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը։ Չորս օրվա օրապահիկի համար վճարվել է 221,111 ՀՀ դրամ, հյուրանոցի արժեքը կազմել է 294,870 ՀՀ դրամ, մասնակցության վճարը՝ 421,200 ՀՀ դրամ, իսկ ավիատոմսը՝ 241,727 ՀՀ դրամ։

Ստացվում է, որ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Լոնդոն այցի ընդհանուր ծախսը կազմել է 4,165,418 ՀՀ դրամ, որից 1,178,908 ՀՀ դրամը ծախսվել է ոչ թե Երևանի բյուջեից, այլ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի միջոցներից։

 

Արփի Հակոբյան