Կարիքի գնահատում արվո՞ւմ է մինչև բյուջեի պլանավորում․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

«Երևան քաղաքի բյուջեին անդրադառնալով՝ ծախսի և կարիքի գնահատում, կարծես, չենք տեսնում։ Խնդիրները համակարգային չեն լուծվում»,- Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը։

Նշենք, որ քննարկումը կազմակերպել էր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ՝ «Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով։

Հավելենք, որ ԹԻՀԿ-ը Երևանում Տեղական ինքնակառավարման մարմինների լավ կառավարմանն ուղղված առաջարկություններ է արել՝

 

• Հրապարակել ավագանու մշտական հանձնաժողովների օրակարգը, դրա հետ կապված նախագծերը, կցված փաստաթղթերը, նիստերի արձանագրությունները և համապատասխան կարծիքները։
• Բացառել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու հայեցողական մոտեցումը։ Հստակեցնել ավագանու և հանձնաժողովի նիստերին, ավագանու հարցերին քվեարկության մասնակցության արձանագրելու մեխանիզմները։
• Ընդլայնել ավագանու նիստերին մասնակցության հնարավորությունները՝ ներառելով ՔՀԿ-ներին և մասնագիտացված կազմակերպություններին։
• Նվազեցնել քաղաքապետի, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, վարչական շրջանների ղեկավարի, Երևանի ենթակայության կազմակերպությունների կողմից ավագանու մշտական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի պահանջով անհրաժեշտ փաստաթղթեր ու տեղեկանքներ տրամադրման պարտավորության շեմը և հնարավորություն տալ ավագանու մեկ անդամի պահանջի դեպքում էլ տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկանքներ։
• Վերանայել հանձնաժողովների ղեկավարների և տեղակալների պաշտոնների բաշխման Դոնթի բանաձևը և ներդնել պաշտոններրի բաշխման առավել համամասնական մեխանիզմ։
• Բարձրացնել հանձնաժողովի նիստի քվորումի շեմը գործող կազմի 1/4ից 1/2-ի։
• Վերանայել քաղաքապետի տեղակալների ավագանու նիստերին արտահերթ ելույթ ունենալու իրավունքը՝ սահմանափակելով միայն առաջանի տեղակալի լիազորությամբ։
• Վերանայել զեկուցվող-չզեկուցվող հարցերի կարգավիճակին առնչվող դրույթները, հնարավորություն տալով ավագանու անդամներին տարբերակված դիրքորոշում ունենալ առանձին հարցերի նկատմամբ։
• թափանցիկ և հաշվետու տարձնել քաղաքապետին և վարչական շրջանների ղեկավարներին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության գործընթացը՝ վերջիններիս անդամների ցանկերն ու նիստերի արձանագրությունները հրապարակելու միջոցով
• թափանցիկ և հաշվետու դարձնել քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությունը դրանց կազմերի ու անդամների կենսագրությունների հրապարակման միջոցով:
• քաղաքապետարանի կայքում ՏԻՄ իրավական ակտերը տեղադրել ըստ համապատասխան փոփոխությունների, խմբագրումների և ինկորպորացիաների, ինչպես նաև ցուցադրել առնչություններն այլ իրավական փաստաթղթերին, բարձրացնել որոնման արդյունավետությունը։
• Սահմանադրությամբ ամրագրված իրավական և մասնագիտական հսկողության մեխանիզմները կիրառել ամբողջական և հետողական կերպով։
• Հստակեցնել ավագանու նիստը վարողի կողմից ավագանու նկատմամաբ սանկցիաների կիրառման հանգամանքները համաձայն ավգանու Կանոնակարգի 82-րդ կետի:
• Վերանայել ավագանու նիստի ընթացքում ավագանու կողմից տեխնիկական միջոցների (համակարգիչ, հեռախոս, տեսախցիկ և այլն) միայն նիստը վարողի կողմից օգտագործման թույլտվության հայեցողական կարգավորումը:
• Ավագանու կանոնակարգում նախատեսել դրույթ, առ այն, որ խմբացակայության ղեկավարի բացակայության դեպքում լիազորությունները կարող է կատարի խմբակցության քարտուղարը։
• Հստակեցնել վարչական շրջանի ղեկավարի տեղակալի և օգնականի կարգավիճակները՝ վերացնելով օրենսդրական գործող հակասությունները։
• Քաղաքապետարանի կայքէջում քաղաքապետի, վարչական շրջանների ղեկավարների հանդիպումների վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել առավել բավանդակային և թափանցիկ։
• Ավագանու անդամների և համայնքային մյուս պաշտոն զբաղեցնողների կենսագրականները լրացնել վերջիններիս աշխատավայրերի և առանձին կազմակերպություններին անդամակցության վերաբերյալ տեղեկատվությամբ։
• Ընտրողների և ավագանու անդամների կապն ապահովելու համար ավագանու անդամներին տրամադրել ծառայողական հեռախոսահամարներ և էլեկտրոնային հասցեներ։ Կայքում հասանելի դարձնել ավագանու անդամների հեռախոսահամարները, էլեկտրոնային հասցեները, ինչպես նաև խմբակցությունների փորձագետների և գործավարների կոնտակտային տվյալները։
• Ներդնել ավագանու անդամներին տրամադրվող փոխհատուցումների հաշվետվողականության մեխանիզմներ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։