Լուրջ խնդիր է՝ չկա մասնակցայնություն բյուջեի հաստատման և կատարման փուլերում․ Վարուժան Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Լուրջ խնդիր է, որ բյուջեի հաստատման և կատարման փուլերում մասնակցայնություն չկա։ Այս մասին «Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկությունն ու մասնակցայնությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԹԻՀԿ հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանը։

«Բյուջեի կատարման փուլում պիտի վերահսկողություն լինի։ Երբ անընդհատ վերաբաշխում է արվում, բերում է անկանխատեսելիության և մասնակցայնության արժեզրկման․ համակարգային մոտեցումը պահանջում է, որ 4 փուլերում պիտի հանրային մասնակցություն լինի»,- ասաց Հոկտանյանը։

Նշենք, որ ԹԻՀԿ-ը «Հանրային մասնակցությունը Երևան քաղաքի բյուջետային գործընթացներում խթանելուն ուղղված» առաջարկություններ է արել։ Ներկայացնում ենք ստորև՝

  •       Հստակ սահմանել բյուջեի հետ կապված որոշումների կայացմանը հասարակության մասնակցության ձևաչափը և կանոնները:
  •       Մշակել հստակ ուղեցույցներ, որոնց օգնությամբ քաղաքացիները կարող են իրենց ներդրումն ունենալ բյուջեի վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում:
  •       Միակողմանի հաղորդակցման մոտեցումից անցնել դեպի խորհրդակցություն, համագործակցություն և համատեղ որոշումների կայացում:
  •       Ստեղծել առցանց հանրային ֆորումներ, խորհրդակցություններ և մասնակցային բյուջետային հանդիպումներ, որտեղ քաղաքացիների առաջարկները վերանայվում և քննարկվում են:
  •       Անցկացնել առցանց հանրային լսումներ, ուղիղ հեռարձակվող բյուջեի քննարկումներ և հարցումներ՝ ավելի լայն ներգրավվածություն ապահովելու համար:
  •       Մշակել հատուկ թվային պորտալ, որտեղ բնակիչները կարող են առաջարկել բյուջեի առաջնահերթությունները, հետևել ծախսերին և մասնակցել քննարկումներին:
  •       Ընդլայնել թվային ներգրավման գործիքները, ինչպիսիք են ինտերակտիվ բյուջեն կամ հանրային հետադարձ կապի մեխանիզմները, սոցիալական հարթակները, առցանց հարցումները։
  •       Հատուկ բյուջե հատկացնել մասնակցային գործընթացներին՝ ապահովելու քաղաքացիների բովանդակալից ներգրավվածությունը:
  •       Պատրաստել և անցկացնել մասնակցային գործընթացներին առնչվող կարողությունների զարգացման սեմինարներ քաղաքապետարանի աշխատակազմի համար:
  •       Վերապատրաստել հանրային պաշտոնյաներին քաղաքացիների ներգրավվածության, թափանցիկության և ներառական որոշումների կայացման լավագույն փորձի վերաբերյալ:
  •       Պատշաճ ծանուցել բյուջեի քննարկումների մասին՝ քաղաքացիներին տալով բավարար ժամանակ փաստաթղթերը վերանայելու և տեղեկությունները պատրաստելու համար:
  •       Օգտագործել բազմաթիվ խողովակներ (SMS ծանուցումներ, էլ. նամակներ, սոցիալական լրատվամիջոցներ, սոցիալական գովազդներ)՝ քաղաքացիներին հանրային լսումների և մասնակցության հնարավորությունների մասին ծանուցելու համար:
  •       Կանխել թաղապետարանների կողմից հանրային լսումներին մասնակցության իմիտացիան, որոնց հիմանակնում մասնակցում են միայն թաղապետարանների աշխատակիցները, նրանց հարազատներն ու ծանոթները:
  •       Թույլատրել հանրային քվեարկություն բյուջեի հատուկ առաջնահերթությունների վերաբերյալ՝ տալով նրանց անմիջական ազդեցության հնարավորություն քաղաքի ծախսերի մի մասի վրա:
  •       Ստեղծել քաղաքացիներից կազմված խորհրդատվական հանձնաժողովներ՝ բյուջեի պլանները վերանայելու և կատարողականը վերահսկելու համար:
  •       Ներդնել անկախ մոնիտորինգային մեխանիզմներ, քաղաքացիական հասարակության գործընկերություններ կամ արտաքին աուդիտորներ՝ մասնակցային գործընթացները վերահսկելու համար:
  •       Բյուջետավորման մեջ քաղաքացիների ներգրավվածության արդյունավետության վերաբերյալ իրականացնել պարբերական գնահատումներ և հանրային հաշվետվություններ:
  •       Բյուջեի հետ կապված հարցերում թույլ տալ ավելի մեծ ներգրավվածություն ունենալ տարբեր խմբերին, ներառյալ սոցիալապես խոցելի խմբերին, հաշմանդամություն ունեցող անձանց և սահմանափակ տեխնիկական գիտելիքներ ունեցողներին:
  •       Հավաքագրել տարբեր գաղափարներ և տվյալներ, որոնք կարող են հանգեցնել Երևան քաղաքի և նրա վարչական շրջանների կարիքներին ավելի լավ տեղեկացվածությանը:

Մանրամասները՝ տեսանյութում։