«Լուսամուտը ջարդվել ա, միայնակ տարեց կինը քնած ա եղել»․ Խոզնավարում կրակոցներն ու ՌԴ Պաշտպանության նախարարի ակնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.12.2025 | 12:20
Բացի մեր թեմի հոգևորականներից, եթե որևէ մեկը Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է․ Շիրակի թեմի հայտարարությունը
06.12.2025 | 12:16
Ամերիկյան ինդեքսներն աճել են
06.12.2025 | 11:55
Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ
06.12.2025 | 11:33
Գերմանիայի դպրոցականները բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զինվորական պարտադիր ծառայության
06.12.2025 | 11:07
Նավթի գներն աճել են
06.12.2025 | 10:53
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 6-ի դրությամբ
06.12.2025 | 10:32
Պռոշյան փողոցում 7 ավտոմեքենա է բախվել․ կա զոհ
06.12.2025 | 10:10
Մասիս-Արտաշատ ավտոճանապարհին մառախուղ է
05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Խոզնավարի ուղղությամբ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով մեկ բնակելի տուն է վնասվել՝ հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Խոզնավարի բնակիչը, որը ցանկացավ անանուն մնալ, նշեց, որ ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում հայտնված տանը միանյակ տարեց կին է ապրում․ կրակոցի հետևանքով նրա տան պատուհանն է վնասվել։ 

Ադրբեջանական զինուժի կրակոցներն արդեն սովորական են դարձել տեղացիների համար։ Ասում են՝ անհանգստանում են, բայց չեն վախենում։ Բնակիչները չեն մտաբերում, թե երբ են գյուղում վերջին անգամ Կառավարության անդամների տեսել։  

«Խաղաղության պայմանագիրը կնքելուց հինգ րոպե հետո ՀՀ բնակիչներն ու Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել»,- օրեր առաջ ասել էր ՀՀ ԱԺ խոսնակը։

Ադրբեջանից գազ գնելու ցանկություն հայտնած ԱԺ խոսնակի լավատեսությունը խոզնավարցիները չեն կիսում։

«Ո՞նց եք պատկերացնում, տենց բան հնարավո՞ր ա, չի՛ լինելու։ Հլը սահմանների հարցը չեն լուծել, առևտուր անելու մասին են մտածում, ամբողջ օրը գյուղում կրակոց ա, դե թող մեկը գա, ասի՝ ինչ են անում»,- անանուն մնալու պայմանով ասաց մեր զրուցակիցը։

Ուշագրավ է, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը Բիշքեկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում պնդել էր, թե լարվածությունը Հայաստանի Սյունիքի մարզի շուրջ պահպանվում է։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ այս հայտարարությունն ու դրան հաջորդած կրակոցները պատահական չեն։

Խաղաղության պայմանագրի մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը շարունակում է պարբերաբար խախտել հրադադարը։ Ինչո՞ւ է Ադրբեջանը կրակոցներով արձագանքում խաղաղության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հայտարարություններին՝ Factor TV-ն այսօր հարցրեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից, որը, ինչպես պարզվեց,  տեղյակ չէր Խոզնավարի կրակոցներից։

«Դեռևս առիթ չեմ ունեցել ծանոթանալու, բայց ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել այդ մասին, հավելելու ոչինչ չունեմ»,- նշեց Գրիգորյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղարը միայն կարճ հիշեցրեց, որ Բաքվին առաջարկել  են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։ Ադրբեջանը, սակայն, չի արձագանքել վարչապետի աշխատակազմի այս առաջարկին

Պատասխանելով հարցին՝ պատերազմի վտանգ տեսնո՞ւմ է՝ ԱԽ քարտուղարը հղում արեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ 

«ՀՀ վարչապետը հայտարարել է, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու տարածաշրջանում, մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»,- պնդեց Արմեն Գրիգորյանը։

Մինչ այդ, չնայած ՀՀ ՊՆ-ի հրապարակած լուսանկարներին՝ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է, թե կրակել են՝ նշելով, որ Ադրբեջանի ԶՈւ-ն «երբեք չի կրակում քաղաքացիական անձանց և օբյեկտների ուղղությամբ»։

Ադրբեջանական կողմը նախորդ դեպքերում էլ չի ընդունել, որ կրակել է։ Բայց միայն այս ամսվա ընթացքում Սյունիքի բնակավայրերի ուղղությամբ կրակոցների մի քանի դեպքեր են արձանագրվել։ Մայիսի 7-ին ու 9-ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել էր Խնածախի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էին բնակելի տների տանիքներ։ 

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին ֆեյսբուքում գրել է, որ ՀՀ ՊՆ-ին հանձնարարել է հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել՝ ընդգծելով՝ Հայաստանը գնում է խաղաղության, ոչ թե պատերազմի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան