Ծեծել են և թքե՞լ կին կալանավորի վրա, թե՞ «սանձել անկառավարելի» վարքը. ահազանգ «կանանց գաղութից»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 01:59
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց Պորտուգալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 23:32
Հայաստան-Լիտվա համագործակցություն․ Վահան Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Վիլնյուս
05.11.2026 | 23:22
Մենք ցանկանում ենք տեսնել սփյուռքահայերի ներդրումը Հայաստանի զարգացման գործում. եթե դա լինի հայրենադարձության տեսքով, ՀՀ-ի հայերս երջանիկ կլինենք. Ռուբինյան
05.11.2026 | 23:08
Հայերը մեկ քայլով մոտեցան ԵՄ առանց վիզայի ճամփորդելու հնարավորությանը․ Մարթա Կոսը՝ նոր անձնագրերի մասին
05.11.2026 | 22:54
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Տորենսեի» դեմ խաղում
05.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.11.2026 | 22:27
Լեհաստանում Ռուսաստան սպառազինության բաղադրիչներ մատակարարելու գործով 6 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ՌԴ քաղաքացի
05.11.2026 | 22:13
Հովտաշատում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել է
05.11.2026 | 21:59
Հոր անունը կրող հիմնադրամը ղեկավարելու համար Բորիս Նեմցովի դուստրը Ռուսաստանում դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
05.11.2026 | 21:42
Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով
05.11.2026 | 21:28
Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ
05.11.2026 | 21:13
ԲԴԽ նախագահն ու ԵՄ դեսպանը քննարկել են դատական համակարգի անկախության և արդյունավետության բարձրացման հարցերը
05.11.2026 | 21:00
ՀԷՑ-ում 64․5 մլրդ-ի չարաշահման մասին է խոսքը․ վարկերը Կարապետյանին կապակցված ընկերություններին է դուրս գրվել․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:46
Ռաֆինյան երկարաձգեց «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 20:33
«Երևանը դեռ կարող է վերադառնալ ՀԱՊԿ»․ Զախարովան դժգոհել է Հայաստանի՝ ԵՄ-ին մերձենալու քաղաքականությունից
Բոլորը

Նվաստացրել են, ծեծել, թքել և ջուր լցրել, 21 օր շարունակ պահել պատժախցում․ կալանավորին խոշտանգելու մասին այսպիսի ահազանգ է ստացվել «Աբովյան» ՔԿՀ-ից, որն ավելի հայտնի է որպես «կանանց գաղութ»։ Ենթադրյալ խոշտանգման զոհը Մ-ն է։

Դեպքի մասին հայտնի է դարձել մարտի 13-ին, երբ դիտորդները հերթական այցն են կատարել «Աբովյան» ՔԿՀ։ Նրանց ահազանգած կալանավորը պատմել է, որ 2024 թվականի մայիսի 17-ից՝ ՔԿՀ տեղափոխվելու պահից մինչև 2025-ի մարտ ամիսը, ութ անգամ ենթարկվել է կարգապահական տույժի՝ պատժախցում պահման ձևով, ավելին՝ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 20-ը՝ 21 օր անընդմեջ պահվելով պատժախցում։

Խումբը տեղում ուսումնասիրել է կալանավորի անձնական քարտը, որտեղ նշվել է՝ առաջին տույժը՝ նկատողության տեսքով, Մ-ն ստացել է հիմնարկ ընդունվելուց 5 օր անց կատարած խախտման համար։ Արդեն 10 օր անց եղել է երկրորդ տույժը, այս անգամ՝ 2 օր պատժախցում անցկացնելու մասին։

Իսկ ի՞նչ է արել կալանավորը, որ հիմնարկը նման խիստ քայլերի է դիմել։

Դիտորդական խումբը կալանավորի նկատմամբ իրականացված գործողությունների և իրենց այցի ժամանակ հավաքագրված տեղեկությունների մասին գրություններ է ուղարկել Քրեակատարողական ծառայության պետին և արդարադատության նախարարին․ պատասխան է ստացվել միայն գերատեսչությունից, այն էլ՝ մեկ ամիս անց։ 

Փոխնախարար Գևորգ Քոչարյանն ինչպես խմբին ներկայացրած պատասխանում, այնպես էլ Factor TV-ի հետ զրույցում չհերքեց, որ կալանավորի նկատմամբ մեկ անգամ ֆիզիկական ուժ է գործադրվել։ Քոչարյանը պնդում է՝ կալանավորը հոգեկան առողջության հետ կապված այնպիսի խնդիրներ չունի, որ կարողանային նրան բժշկական կենտրոն տեղափոխել, սակայն ունի ընդգծված անկառավարելի վարքագիծ։

Դիտորդական խմբի անդամ Խնկոյանն ուշադրություն է հրավիրում  այն հանգամանքի վրա, որ գերատեսչությունն անդրադարձ չի կատարել տույժերի և բռնության համաչափությանն ու իրավաչափությանը։ Փոխնախարարը, սակայն, համոզված է, որ գործողությունները համաչափ են եղել։

Ենթադրյալ բռնությունը քննվում է նաև Քննչական կոմիտեում․ ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ խոշտանգում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան