Արմեն Ավինյանի փաստաբանն առաջին անգամ ներկայացել էր դատական նիստին

Լուրեր

24.06.2026 | 07:58
ԱԱ-2026. Կոլումբիան հաղթեց ու նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 05:04
ԱԱ-2026. Խորվաթիան տարավ առաջին հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 02:07
ԱԱ-2026. Անգլիան ոչ-ոքի խաղաց Գանայի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.06.2026 | 23:13
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում
23.06.2026 | 23:09
ԱԱ-2026. Ռոնալդուի դուբլը նպաստեց Պորտուգալիայի վստահ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 22:54
Բուլինգից մինչև թմրամիջոցների կանխարգելում․ սեպտեմբերի 1-ից դպրոցներում կգործեն անվտանգության նոր չափանիշներ
23.06.2026 | 22:40
Ինչպես է Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը վերահսկում և կառավարում ադրբեջանական ԶԼՄ-ները, դրանք օգտագործում փողերի լվացման համար․ Meydan TV-ի բացահայտումը
23.06.2026 | 22:27
Կեղծ լուսանկար, ադրբեջանական հետք․ «Դեդո-Բաբո» հուշարձանի շուրջ տարածված պատկերի ծագումը․ ԱՉՔԻ ՏԱԿ
23.06.2026 | 22:15
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից և ինչպես դիմել. նախարարությունը մանրամասնում է
23.06.2026 | 22:01
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստներից մեկում. կան զոհեր
23.06.2026 | 21:42
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Հայաստանի տնտեսական դիմակայունության և նոր շուկաների բացահայտման հարցեր
23.06.2026 | 21:28
3 մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
23.06.2026 | 21:15
Վտանգներ Բաքվից. վերադարձի կեղծ թեզը նորից ակտիվանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 21:00
Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոր՝ Արմեն Ավինյանի դեմ հայցով երկրորդ դատական նիստն էր: Factor TV-ն արձանագրել է, որ պատասխանող կողմի տեղն այս անգամ դատարկ չէր, սակայն նիստին ներկայացել էր ոչ թե Արմեն Ավինյանը, այլ նրա փաստաբան Մուշեղ Առաքելյանը: 

Դատավոր Գոհար Գրիգորյանը հարց ուղղեց Մուշեղ Առաքելյանին, թե ի՞նչ հարգելի հանգամանքներ են եղել իր վստահորդի գործողությունների հիմքում, որ նա հայցադիմումը վարույթ ընդունվելուց երեք ամիս անց փաստաբան չի ներգրավել  և գործողություններ չի իրականացրել։ Ի պատասխան՝ փաստաբանը նշեց, որ վստահորդի՝ 3 ամսվա գործողությունների վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել, քանի որ չի տիրապետում դրանց։

«Փաստաբան ներգրավելու կամ իրավունքները ներկայացնելու առումով անձն ունեցել է որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ մոտեցումներ․ այս կարծիքը հայտնում եմ վերջին 2-3 օրերի մեր հանդիպումների, քննարկումների հիման վրա»,- ասաց Առաքելյանը։

Փաստաբանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալ գործի նյութերին։ Ասաց՝ շաբաթվա սկզբին է հայտնի դարձել, որ ինքն է ներկայացնելու Արմեն Ավինյանի շահերը և չի հասցրել ծանոթանալ փաստաթղթերին։ Հայցվոր կողմը առարկեց միջնորդությունը։ Դատարանը հարցրեց պատասխանող կողմին՝  որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ նյութերին  ծանոթանալու համար։ 

«Երկու շաբաթ»,- ասաց Մուշեղ Առաքելյանը։

Դատարանը բավարարեց պատասխանող կողմի միջնորդությունը՝ սեղմ ժամկետով հետաձգելով գործի քննությունը։

«Որպեսզի կողմերի համար տեսանելի լինի դատարանի կողմից տրամադրվող հավասար զենքերը, այսինքն՝ մրցակցության հավասար պայմանների ստեղծումը, դատարանը մեկ անգամ սեղմ ժամկետով կհետաձգի գործի քննությունը»,- ասաց դատավոր Գոհար Գրիգորյանը։

Ի դեպ, կողմերն առարկեցին դատական նիստի ընթացքի լուսանկարահանման առնչությամբ, և դատարանը չթույլատրեց։

Ընդգծենք, որ քաղաքացիական դատարանը փետրվարին էր վարույթ ընդունել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի հայցադիմումը։ Իսկանդարյանն Արմեն Ավինյանից պահանջում է ֆինանսական խորհրդանշական՝ 500 հազար դրամ փոխհատուցում վիրավորանքի համար։

Հիշեցնենք՝ 2024 թվականի տարեվերջին Արմեն Ավինյանը «կարմիր գծերի» մասին լրագրողի հարցին ի պատասխան՝ «համբալ» էր անվանել «Opel»-ի վարորդներին։

«Պտի 500 հազար սարքեն, որ ամեն համբալ չգա կայնի ստեղ իրա գեղի «Opel»-ով»,- ասել էր Արմեն Ավինյանը և պարծեցել, որ ինքն էլեկտրական մեքենա է վարում և, ըստ այդմ, «կարմիր գծերում» անվճար է կայանում։ 

Տեսանյութի տարածումից ժամեր անց Տիգրան Ավինյանն ափսոսանք էր հայտնել հոր խոսքերի համար և ներողություն խնդրել՝ վստահեցնելով, թե հայրը «պահի տակ, նյարդի ազդեցությամբ է տգեղ խոսքեր» ասել։ 

Արփի Հակոբյան