Պավել Մուժիկյանն  ընտրվել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում 

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սույն թվականի մայիսի 27-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամները ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել են Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Պավել Մուժիկյանին․ հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից։

 

«Պավել Մուժիկյանը նշեց, որ ինստիտուտի առաջնահերթություններից է գիտական ուղղությունների պարբերական գնահատումը, արդիական, կիրառական ուղղվածությամբ գիտական հետազոտությունների և մշակումների զարգացումը, ինստիտուտի կառուցվածքի պարբերական վերանայումը, ինստիտուտի գիտական և ճարտարագիտական անձնակազմի երիտասարդացումը, միջին տարիքի գիտնականների կայուն սերնդի ձևավորումը, համագործակցությունը ՀՀ գիտական և կրթական կազմակերպությունների հետ, գիտության հանրայնացումը, միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը, կիրառական ու նորարարական բնույթի գիտահետազոտական աշխատանքների ու գիտատեխնոլոգիական մշակումների խթանումը։

Պավել Մուժիկյանը նշեց, որ 2025թ-ին ինստիտուտում կազմավորվել է տեխնոլոգիական և նորարարական մշակումների աջակցության բաժին, որը կզբաղվի ինստիտուտի տեխնոլոգիական մշակումների, դրանց հնարավոր լիցենզավորման և փոքրածավալ սեփական արտադրության, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների համար պայմանագրային հետազոտությունների ու մշակումների իրականացման հարցերով:

Ինստիտուտի գործունեության կարևոր բաղադրիչ է լինելու նաև պաշտպանական համակարգի համար աշխատանքների իրականացումը, պետական պատվերի ձևավորմանը և կատարմանը մասնակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Կենսագրություն

Պավել Մուժիկյանը 2002-2006թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանում՝ ռադիոֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև նույն համալսարանի մագիստրատուրայում՝ կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա մասնագիտությամբ։ 2011թ-ին ավարտել է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Պավել Մուժիկյանը 2007թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող, գիտական քարտուղար և փոխտնօրեն։ Իսկ 2024թ-ի դեկտեմբերից ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր։ Պավել Մուժիկյանը 33 գիտական հոդվածի և 1 արտոնագրի հեղինակ է։ Նա դասախոսում է Հայ-ռուսական համալսարանում։