Ժամանակ ա եղել՝ կովերն էլ են նույն սենյակի մեջ ապրել․ դա չի նշանակում՝ մեր ավանդույթն ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 19:32
Անկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն
05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
Բոլորը

Երեխան ծնողի սեփականությունը չէ, սա շատ կարևոր արձանագրում է, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ Հայաստանում ընկալում կա, որ զարգացած երկրներում ընտանեկան արժեքներ չկան, արժեքները Հայաստանում են։

«Ես նորություն ունեմ, սիրելի ժողովուրդ, բացարձակ այդպես չէ, այնքան այդպես չէ, որ նույնիսկ կարելի է զարմանալ»,- նշեց նա։

Փաշինյանն ուզում է, որ ճշգրտենք մեր պատկերացումներն ավանդույթների ու նահապետականության մասին։

«Ենթադրենք՝ նահապետականությամբ մի տանիքի տակ 4-5 ընտանիք են ապրել, դա ոչ թե նրանից է, որ այդպես լավ է, այլ՝ աղքատության արտահայտություն է ու դա էլ ուզում ենք սրբագործել։ Հարգելիներս, որևէ պարագայում հարմար չէ, որ երկու ընտանիք նույն տանն ապրի, հազար ու մի հարց կա, ուղղակի հարմար չէ ու դա դարձնել, որ սա մեր նահապետական արժեքն է, որ պապը, տատը, թոռը, չորս երեխեքը, իրենց կանայք ու ամուսինները պետք է նույն տանիքի տակ ապրեն… դա աղքատությունից է, ժողովուրդ ջան, տուն չեն ունեցել, ժամանակ է եղել, որ կովերն էլ են նույն տանիքի տակ ապրել, բայց դա չի նշանակում, որ դա է մեր ավանդույթը»,- հայտարարեց նա։

Ըստ վարչապետի՝ Հայաստանը հիմա զարգանում է այն տրամաբանությամբ, որ մարդիկ կարող են բնակարան ձեռք բերել ու ապրել առանձին։

«Ժողովուրդ, կներեք, հասուն մարդը ինչո՞ւ պետք է ապրի իր ծնողի հետ։ Լավ, ուզում է ապրի, ընտրության հարց է, բայց ասել, որ սա ավանդույթ է, դա անվանդույթ չէ, ճիշտ բան չէ, մարդկանց պետք է ազատ թողնել իրենց ընտրության հարցում, ով ոնց ուզում է՝ թող ապրի»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։