«Համոզված եմ, որ Լաչինից աշխարհին ուղարկված ուղերձները կհասնեն ճիշտ հասցեատիրոջը»․ Ալիև

Լուրեր

08.09.2026 | 16:32
Նոր սահմանադրության հրապարակված տեքստը պաշտոնական չէ․ 5 օր առաջ ստեղծված կայքը, Իկոնոմովի պնդումը և նախարարության պարզաբանումը
08.09.2026 | 16:12
Տուգանելու ենք միջմարզային տրանսպորտի տերերին. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 16:03
«Ռուսական տներ» կբացվեն Արտաշատում ու Աշտարակում․ ռուսական ԶԼՄ
08.09.2026 | 15:52
Երևանի բենզալցակայաններից մեկը տուգանվել է թերլիցքավորման համար
08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր եռակողմ ձևաչափով մենք կրկին հաստատեցինք մեր միասնությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրավյալ Արցախի Բերձորում՝ Անկախության օրվան նվիրված համերգից առաջ ունեցած ելույթում։

Միջոցառմանը մասնակցել են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Համոզված  եմ, որ այն ուղերձները, որոնք երեք երկրներն այսօր աշխարհին հղում են Լաչինից, կհասնեն ճիշտ հասցեատիրոջը»,- հայտարարել է Ալիևը։

Նա, միաժամանակ, Հայաստանին մեղադրել է «օկուպացիայի մեջ»։

«Մենք կառուցել ենք ուժեղ տնտեսություն, և դրա արդյունքում մենք հատկացրել ենք անհրաժեշտ միջոցներ բանակ ստեղծելու համար։ Սա այն գործոնն է, որը մեզ տարավ հաղթանակի»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ կրկին արդարացնելով Արցախում իրականացված էթնիկ զտումն ու հայափաթափումը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմը կրկին անվանելով «հակաահաբեկչական գործողություն»։

Բացի այդ, Ալիևը կրկին երախտագիտություն է հայտնել Թուրքիային և Պակիստանին Արցախյան 44-օրյա պատերազմում  Բաքվին «ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի