Բելառուսը ՌԴ-ի հետ զորավարժություններն արևմտյան սահմաններից կտեղափոխի երկրի խորքը՝ «լարվածությունը նվազեցնելու» համար

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բելառուսը Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններն արևմտյան սահմաններից կտեղափոխի դեպի երկրի խորքը՝ «տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու» համար։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

«Մենք որոշել ենք կրճատել «Արևմուտք-2025» զորավարժությունների պարամետրերը և դրանց հիմնական մասն արևմտյան սահմաններից տեղափոխել Բելառուսի տարածքի խորքը»,- ասել է Խրենինը։

Նա վստահեցրել է, թե զորավարժություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ, և դրանց տեղափոխումը Բելառուսի տարածքի խորքը վկայում է երկխոսության պատրաստակամության և տարածաշրջանում լարվածության նվազման մասին։

Ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» ռազմավարական զորավարժությունները նախատեսված են 2025 թվականի սեպտեմբերին։ Հաղորդվել է, որ դրանց կմասնակցի մոտ 100 հազար զինծառայող։

Միաժամանակ, մայիսին Լատվիայում անցկացվել է ՆԱՏՕ-ի «Արագ արձագանք 2025» (Rapid Response) զորավարժությունները, որոնց նպատակն է մշակել արևմտյան դաշնակիցների և լատվիական զինվորականների համատեղ գործողությունները Ռուսաստանի և Բելառուսի կողմից հարձակման դեպքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի