ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Քաղաքականություն
28.05.2025 | 15:25
ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը հայերենով շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ։ Դեսպանը ֆեյսբուքյան իր էջում Սարդարապատի հուշահամալիրից կարճ տեսանյութ է հրապարակել։
«Բարև բոլորին, ողջույններ Սարդարապատից, շնորհավորում եմ Հանրապետության տոնի կապակցությամբ»,-ասել է դեսպանը։