Արմեն Գևորգյանը կմասնակցի Լեհաստանի նախագահական ընտրությունների դիտարկմանը
Քաղաքականություն
28.05.2025 | 15:45
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը մայիսի 30-ից հունիսի 2-ը կգործուղվի Վարշավա (Լեհաստանի Հանրապետություն)։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ նախագահի կարգադրությունից:
«Պատգամավորը Վարշավա կգործուղվի՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի դիտորդական ժամանակավոր հանձնաժողովի կազմում Լեհաստանի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլի դիտարկմանը մասնակցելու համար»,- ասված է կարգադրության մեջ։