Էրդողանը խոսել է պաշտպանական ոլորտում Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան գործակցությունը խորացնելու մասին

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Բերձորում Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ աջակցում են երեք երկրների համագործակցությունը ռազմավարական գործընկերության վերածելուն։

«Մենք երեք եղբայրական երկրներ ենք՝ հիմնված փոխադարձ սիրո, հարգանքի և վստահության վրա, կապված ենք ընդհանուր մշակութային միջավայրով և կիսում ենք ընդհանուր արժեքներ։ Մեր երկրները՝ մոտ 350 միլիոն բնակչությամբ և 1 տրիլիոն դոլար տնտեսությամբ, շարունակում են ամրապնդել կապերը։ Ես ևս մեկ անգամ կցանկանայի ընդգծել, որ մենք աջակցում ենք մեր համագործակցությունը ռազմավարական գործընկերության վերածելու յուրաքանչյուր քայլին»,- ասել է նա։

Էրդողանը նաև նշել է՝ ուզում են, որ տարածաշրջանը դառնա կայունության, բարգավաճման և զարգացման կենտրոն՝ «30 տարի օկուպացիայի տակ գտնվող ադրբեջանական հողերի ազատագրմամբ»։ Նա հավելել է՝ կարծում է, որ այսօր առավոտյան բացված Լաչինի օդանավակայանը զգալի ներդրում կունենա տարածաշրջանի զարգացման և աշխարհին ինտեգրման գործում։

Էրդողանը նաև արտահայտել է Անկարայի գոհունակությունը, որ Պակիստանի և Հնդկաստանի միջև բռնկված լարվածությունն ավարտվել է հրադադարով ու ցանկություն հայտնել, որ այն վերաճի մշտական ​​խաղաղության։ Ըստ նրա՝ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ ճանապարհին։

Անդրադառնալով պաշտպանական ոլորտում երեք երկրների համագործակցությանը՝ նա ահաբեկչության և սահմանային սպառնալիքների դեմ պայքարում վճռականությունը պահպանելու հույս է հայտնել։

«Մենք կնպաստենք այնպիսի նախագծերի, ինչպիսիք են «Զարգացման ուղին», «Միջին միջանցքը» և «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որոնք մեր համագործակցության ռազմավարական կարևոր ուղղություններ են։ Կգնահատենք էներգետիկ անվտանգության, սննդի անվտանգության և վերականգնվող էներգիայի ոլորտներում առկա հնարավորությունները։ Մենք հույս ունենք, որ այս բոլոր ոլորտներում հեղինակավոր նախագծեր իրականացնելով՝ մեր եռակողմ համագործակցությունը կբարձրացնենք շատ ավելի բարձր մակարդակի և նոր աշխատատեղեր կստեղծենք մեր ժողովրդի համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի