Նեթանյահուի գրասենյակը հերքել է հրապարակումները, որ Իսրայելը հարվածելու է Իրանին՝ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները խափանելու նպատակով

Լուրեր

08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
08.09.2026 | 17:31
Պորտաբույծների պորտը պետք է կտրել․ Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 17:22
Հայկական ճարտարապետության նոր հասցեն․ Amanoo-ի միջազգային ճանապարհը
08.09.2026 | 17:13
Ռուսական կողմի սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ սկզբունքներին. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հերքել է  New York Times-ի հրապարակումն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Նեթանյահուի միջև զրույցի ժամանակ վերջինը սպառնացել է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին, իսկ ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել, որ նման հարվածները կարող են խաթարել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, գրում է The Jerusalem Post-ը։

Նեթանյահուի գրասենյակը հաղորդագրությունն անվանել է «կեղծ լուրեր»։

Թրամփի և Նեթանյահուի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի՝ Վաշինգտոնում կրակոցներից հետո, որի ժամանակ զոհվել էր Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թրամփը Նեթանյահուին ասել է, որ ցանկանում է Իրանի հետ դիվանագիտական ​​լուծման հասնել և «չի ցանկանում, որ որևէ բան խանգարի դրան»։ Պաշտոնյան ասել է, որ Թրամփի ուղերձը Նեթանյահուին այն էր, որ «հիմա իրավիճակը սրելու ժամանակը չէ, քանի դեռ նա փորձում է լուծել խնդիրները»։

Թրամփը Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ «երկրորդ տարբերակը դեռևս սեղանին է», բայց նա նախընտրում է նախ տեսնել՝ արդյո՞ք հնարավոր է դիվանագիտական ​​լուծում գտնել։ Սպիտակ տան ավագ պաշտոնյան հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում «նախագահ Թրամփը խրախուսել է Նեթանյահուին զգուշորեն գործել»։

NYT-ը հայտնել էր, որ մինչ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է Իրանի հետ բանակցել միջուկային համաձայնագրի շուրջ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հավանաբար, պատրաստվում է հարվածել Իրանի ուրանի հարստացման օբյեկտներին և խափանել բանակցությունները։ Ըստ լրատվամիջոցի՝ Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանին առանց նախազգուշացման՝ այդպիսով խաթարելով ԱՄՆ դիվանագիտական ​​ջանքերը։

ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իսրայելը կարող է հարված հասցնել Նեթանյահուի կողմից հրամանը տալուց հետո յոթ ժամվա ընթացքում։

Իսրայելը և Միացյալ Նահանգները զգալի տարբերություններ ունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումներում: Իսրայելցի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Միացյալ Նահանգները կարող է զիջման գնալ և թույլ տալ Իրանին պահպանել ուրանի հարստացման օբյեկտները՝ գործարքի դիմաց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի