ԱՄՆ-ն Ուկրաինայից ստացել է խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը. ըստ Վաշինգտոնի՝ բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում

Լուրեր

07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինայից ստացել է մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրված է ուկրաինական կողմի տեսլականը հրադադարի պայմանների վերաբերյալ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը, գրում է Meduza-ն։

Նա չի մանրամասնել, թե ինչ կետեր են ներառված ուկրաինական ցուցակում։ Քելլոգի խոսքով՝ Վաշինգտոնն ակնկալում է առաջիկայում նմանատիպ ցուցակ ստանալ Ռուսաստանից։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ժնևում։ Մինչդեռ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան է Մոսկվայի նախընտրելի տարբերակը։

Ստամբուլում մայիսի 16-ին կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել փոխանակել փաստաթղթեր, որոնք մանրամասն կներկայացնեն հրադադարի պայմանների վերաբերյալ կողմերի տեսլականը։ Ակնկալվում է, որ բանակցությունները կշարունակվեն դրանից հետո։

Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ավարտում է ցուցակի ուղղությամբ աշխատանքը և պատրաստ կլինի այն ներկայացնել Ուկրաինային գերիների փոխանակումից անմիջապես հետո։ Փոխանակումն ավարտվել է մայիսի 25-ին։

Բացի այդ, Ռուսաստանը պատրաստում է ևս մեկ փաստաթուղթ՝ «Հուշագիր ապագա խաղաղության պայմանագրի մասին»։ Թե ինչով է այն տարբերվում խաղաղության պայմանների ցանկից, դեռևս պարզ չէ։ Կրեմլը նշում է, որ դրանք երկու տարբեր փաստաթղթեր են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի