Քննչական կոմիտեից գողացված իրեղեն ապացույց գումարը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով իրեղեն ապացույց կճանաչվի. որտեղ է այն պահվելու 

Լուրեր

25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
Բոլորը

Քննչական կոմիտեից գողացված իրեղեն ապացույց 590 հազար դոլարից հայտնաբերված 578 հզ դոլարը իրեղեն ապացույց կճանաչվի Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։

«Հայտնաբերված գումարը զննության փուլում է, որից հետո կլուծվի այն իրեղեն ապացույց ճանաչելու և պահպանության հանձնելու հարցը»,- Factor TV– ի հարցին ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ իրեղեն ապացույց է ճանաչվում ցանկացած առարկա, որը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու միջոց լինել, այդ թվում`

1) ենթադրյալ հանցագործության գործիքները կամ այն առարկաները, որոնք իրենց վրա ենթադրյալ հանցագործության հետքեր են պահպանել.

2) այն առարկաները, որոնք ենթադրյալ հանցավոր ներգործության օբյեկտ են եղել.

3) ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն ձեռք բերված դրամը, այլ արժեքները և առարկաները:

Նշված առարկաները վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, համապատասխան որոշմամբ ճանաչվում են իրեղեն ապացույց և կցվում վարույթի նյութերին:

Այսինքն՝ զննության փուլից հետո գումարն իրեղեն ապացույց կճանաչվի:

Ստացվում է՝ միևնույն գումարը իրեղեն ապացույց է և՛ Քննչական կոմիտեում, և՛ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով:

Իսկ այս դեպքից հետո որտե՞ղ է այն պահվելու: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝  իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝

1) վերադարձվում են օրինական տիրապետողին, եթե դա չի կարող վնասել պատշաճ ապացուցմանը.

2) փոխանցվում են դատախազության դեպոզիտային հաշվին, իսկ դատական քննության փուլում՝ այն դատարանի դեպոզիտային հաշվին, որի վարույթում գտնվում է քրեական գործը, կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն.

3) պահվում են վարույթի նյութերի հետ, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն ունեն:

Ենթադրվում է, որ այս դեպքում դրամական միջոցը կարող է հանձնվել բանկին կամ այլ վարկային կազմակերպության։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ Քննչական կոմիտեից քրեական գործով  590 հզ դոլար իրեղեն ապացույց է հափշտակվել։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձի մեղադրանք է ներկայացվել, նրանք գտնվում են կալանքի տակ։ 

Կատարված խուզարկությունների և վարութային այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է  հափշտակված 590.000 ԱՄՆ դոլար գումարի մեծ մասը՝ 578․800 ԱՄՆ դոլարը։ Մեղադրյալներից մեկը Քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանն է։

 

Արաքս Մամուլյան