Միրզոյանն ու Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ

Լուրեր

08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
Բոլորը

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։ Հանդիպումը կայացել է «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպ Իվանովիչին «Երևանյան երկխոսություն» ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու համար՝ ընդգծելով, որ ակտիվ փոխայցելությունները վկայում են Հայաստանի և Չեռնոգորիայի միջև ակտիվ քաղաքական երկխոսության և համագործակցությունն ընդլայնելու մեծ պատրաստակամության մասին։

Ի շարունակություն մարտին Երևանում կայացած հանդիպման՝ նախարար Միրզոյանը և փոխվարչապետ Իվանովիչը քննարկել են տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչման ընթացքը։ Գոհունակությամբ նշվել են զբոսաշրջության ոլորտում գրանցված արդյունքները, իսկ որպես զարգացման ներուժ ունեցող ոլորտներ առանձնանշվել են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաներն, առողջապահությունն ու տնտեսությունը։

ՀՀ ԱԳ նախարարը և Չեռնոգորիայի փոխվարչապետը մտքեր են փոխանակել ԵՄ հետ փոխգործակցության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին, ինչի համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորությունը։