ՌԴ ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է բանակցային գործընթացը խափանելու «սադրիչ քայլերի» մեջ

Լուրեր

08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
Բոլորը

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե Ուկրաինան որոշ եվրոպական երկրների աջակցությամբ, իրականացրել է «մի շարք սադրիչ քայլեր, որոնք ուղղված են բանակցային գործընթացը խաթարելուն», գրում է Meduza-ն։

Նշվում է, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ է «վերականգնվել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ռուս-ուկրաինական ուղիղ երկխոսությունը»։

«Միևնույն ժամանակ, Կիևի ռեժիմը, որոշակի եվրոպական երկրների աջակցությամբ, ձեռնարկել է մի շարք սադրիչ քայլեր, որոնք ուղղված են բանակցային գործընթացը խափանելուն։ Մայիսի 20-ից ի վեր Կիևի ռեժիմը զգալիորեն ավելացրել է ՌԴ տարածքում քաղաքացիական թիրախների դեմ անօդաչու թռչող սարքերի և արևմտյան արտադրության հրթիռների կիրառմամբ հարձակումների թիվը»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ մայիսի 20-ից 27-ը Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել և որսացել են 2331 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնցից «1465-ը՝ հատուկ ռազմական գործողությունների գոտուց դուրս»։ Նշվում է նաև, թե ի պատասխան Ուկրաինայի գործողությունների՝ ռուսական բանակը հարվածներ է հասցրել «բարձր ճշգրտության զենքերով» և անօդաչու թռչող սարքերով, իբր, «բացառապես Ուկրաինայի ռազմական օբյեկտների և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների դեմ»։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը կշարունակեն զանգվածային և խմբային հարվածներ հասցնել՝ ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից իրականացվող ցանկացած ահաբեկչական հարձակման և սադրանքի։ Հարվածները կիրականացվեն բացառապես Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտների և ձեռնարկությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի լույս 25-ի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել էին մոտ 300 անօդաչու թռչող սարք և 70 հրթիռ։ Կիևն ու երկրի 12 շրջաններ հարձակման թիրախում էին հայտնվել։ 12 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել։ Նախօրեին էլ ՌԴ-ն ռեկորդային թվով ԱԹՍ-ներով գրոհել էր Ուկրաինան։

Ուկրաինական ռազմաօդային ուժերը, իրենց հերթին, հայտնել են, որ մայիսի լույս 27-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի տարածքի ուղղությամբ 60 անօդաչու թռչող սարք են արձակել։ Հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ խափանել են 43 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի