ԱԹՍ-ների հարձակումների պատճառով Turkish Airlines-ը չեղարկել է Մոսկվա չվերթները

Լուրեր

08.09.2026 | 15:43
Ջերմաստիճանը կբարձրանա առաջիկա օրերին
08.09.2026 | 15:28
Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 15:16
Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին
08.09.2026 | 14:50
Հրշեջ-փրկարարները մարել են տանը բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը դեպի այլ բնակարաններ
08.09.2026 | 14:41
Էներգետիկ դիմակայունության ամրապնդումը և էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են. Միրզոյան
08.09.2026 | 14:37
Wizz Air-ը հոկտեմբերից Երևանից 3 նոր ուղղությամբ չվերթներ կսկսի
08.09.2026 | 14:29
Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 14:21
ՌԴ-ն վերսկսել է հարձակումներն ու հրթիռային հարված հասցրել Կիևին
08.09.2026 | 14:08
Թասիբ էր. գործընկերոջս հարվածում էին, պատկերացրի` կարող է սպանեն. Տեր-Եսայանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:56
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
08.09.2026 | 13:48
Ասում եմ` անգրագետ եք, մասնագետ բերեք թող խցանումների հարցը լուծի. Զարոկյանը` Ավինյանի զգուշացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:36
ՔԿ-ն 44-օրյա պատերազմի զոհերի թիվ է հրապարակել
08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական Turkish Airlines ավիաընկերությունը որոշել է ժամանակավորապես չեղարկել դեպի Մոսկվա չվերթները՝ մայիսի լույս 26-ի գիշերը Ռուսաստանի կենտրոնական մասի օդանավակայաններում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով սահմանված սահմանափակումների պատճառով, որոնք հանգեցրել են «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների չվացուցակում փոփոխությունների։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Turkish Airlines-ը կրկին չեղարկում է դեպի Մոսկվա չվերթները։ Կենտրոնական Ռուսաստանի օդանավակայաններում մայիսի 26-ի գիշերը կրկին ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ էին մտցվել։ Դա հանգեցրել է  «Դոմոդեդովո»-ի, «Վնուկովո»-ի և «Ժուկովսկի»-ի չվացուցակների փոփոխությունների»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ասոցիացիայի՝ չեղարկվել են «Վնուկովո»-ից դեպի Ստամբուլ և Անթալիա մի քանի չվերթներ, ինչպես նաև Ստամբուլից և Անթալիայից դեպի «Դոմոդեդովո», AZAL-ի՝ Բաքվից դեպի «Դոմոդեդովո» և Qanot Sharq-ի՝ Տաշքենդից դեպի «Դոմոդեդովո» չվերթները։

Հաղորդվում է, որ տուրօպերատորները ներկայում ուսումնասիրում են իրավիճակը և խորհուրդ են տալիս ժամանակացույցի խափանումից տուժած զբոսաշրջիկներին սպասել նոր մեկնման ժամի վերաբերյալ տեղեկատվության։

«Տեխնիկական պատճառներով որոշ դեպքերում ցուցանակի վրա ուշացման կարգավիճակի փոխարեն Turkish Airlines-ը նշում է չվերթի չեղարկում։ Հենց որ թռիչքը հնարավոր է դառնում, ցուցանակի վրա ժամը և չվերթի համարը փոխվում են, և թռիչքն իրականացվում է։ Մենք ստանում ենք ողջ տեղեկատվությունը և փոփոխություններ ենք կատարում ամրագրումներում՝ դրանց ստացմանը զուգընթաց»,- մեկնաբանել է Pegas Touristik տուրօպերատորի գործադիր տնօրեն Աննա Պոդգորնայան։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Թաթարստանի, Իվանովոյի և Տուլայի արդյունաբերական ձեռնարկություններին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի